Պաուլո Գասանիգա

արգենտինացի ֆուտբոլիստ

Պաուլո Դինո Գասանիգա (իսպ.՝ Paulo Dino Gazzaniga, հունվարի 2, 1992(1992-01-02)[1][2][3], Murphy, Santa Fe, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի դարպասապահ։

Պաուլո Գասանիգա
իսպ.՝ Paulo Gazzaniga
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1992(1992-01-02)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Murphy, Santa Fe, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Գասանիգան սկսել է իսպանական «Վալենսիայից», սակայն խիստ մրցակցության պատճառով չի կարողացել նորամուտը կատարել ակումբ։ 2011 թվականին նա հեռացավ Իսպանիայից և տեղափոխվեց անգլիական «Ջիլինգեմ»։ Թիմի Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայի հետ նա երկու տարվա պայմանագիր է կնքել։ Պաուլոն փոխարինեց Ռոսա Ֆլիտնիին[4]։ Հոկտեմբերի 4Լիգայի գավաթի խաղում՝ ընդդեմ «Բարնետ» ակումբին, նա իր նորամուտը նշեց նոր ակումբում[5]։ Հունվարի 28-ին, «Ակրինգտոն Սթենլիի» դեմ մենամարտում, Գասանիգան ելույթ ունեցավ երկրորդ լիգայում՝ խաղի երկրորդ կեսին փոխարինելով Ֆլեթին[6]։

2012 թվականի ամռանը Պաուլոն տեղափոխվեց «Սաութհեմփթոն»։ Գասանիգան թիմի հետ ստորագրել է չորս տարվա պայմանագիր։ Սեպտեմբերի 22-ին, «Աստոն Վիլլայի» հետ հանդիպման ժամանակ նա իր նորամուտը նշեց Պրեմիեր Լիգայում[7]։ Երկրորդ մրցաշրջանում ակումբ եկավ լեհ Արթուր Բորուցը և իր տեղն է զբաղեցրել բազայում։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին «Չելսիի» դեմ խաղում նա կոտրեց ձեռքը, իսկ Գասանիգան կրկին դարպասապահ էր։

2016 թվականի ամռանը Պաուլոն վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալեկանո»[8]։ Օգոստոսի 20-ին «Էլչե»-ի հետ խաղում իր նորամուտը նշեց Սեգունդա Դիվիզիոնում[9]։ 2016/2017 մրցաշրջանում Գասանիգան «Ռայո Վալեկանոյում» խաղացել է 32 խաղ[10]։

2017 թվականի օգոստոսի 24-ին Գասանիգան տեղափոխվեց «Տոտենհեմ Հոտսպուր» և ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր կնքեց։ «Տոտենհեմի» ղեկավարությունը ձեռք է բերել արգենտինացի ֆուտբոլիստին փոխարինող իսպանացի Պո Լոպեսին, ինչը բխում է ակումբի շահերից, որպեսզի նա մրցակցի Միշել Վորմի հետ` գլխավոր դարպասապահ Ուգո Լյորիսին փոխարինելով։ Տոտտենհեմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ով իր հայրենակիցն էր, Գասանիգան արդեն աշխատել էր «Սաութհեմփթոնում»[10]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր!Խաղեր Գոլեր
Ջիլինգեմ 2011/12 20 -27 1 -3 0 0 1 -3 22 -33
Սաութհեմփթոն 2012/13 9 -12 0 0 2 -1 0 0 11 -13
2013/14 8 -16 0 0 0 0 0 0 8 -16
2014/15 2 -3 0 0 0 0 0 0 2 -3
2015/16 2 -3 0 0 0 0 0 0 2 -3
2016/17 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 21 -34 0 0 2 -1 0 0 23 -35
Ընդհանուր կարիերայում 41 -61 1 -3 2 -1 1 -3 45 -68

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Gillingham sign goalkeeper Paulo Gazzaniga». 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Gillingham 1 - 3 Barnet». 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Аккрингтон Стэнли VS. Джиллингем 4:3 (англ.). soccerway.com (28 January 2012).
  7. Саутгемптон VS. Астон Вилла 4:1 (англ.). soccerway.com (22 September 2012).
  8. «Gazzaniga joins Rayo on season-long loan». Southampton FC. 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Эльче VS. Райо Вальекано 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  10. 10,0 10,1 Kilpatrick, Dan. (2017 թ․ օգոստոսի 24). «Tottenham Hotspur sign goalkeeper Paulo Gazzaniga from Southampton» (անգլերեն). ESPN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլո Գասանիգա» հոդվածին։