Պանչո Կլաուս (անգլ.՝ Pancho Claus), Սանտա Կլաուսի մեքսիկական տարբերակը, որը մասամբ տարածված է նաև ԱՄՆ-ում՝ հատկապես Տեխասում[1]։ Երբեմն Պանչո Կլաուսը կոչվում է Սանտա Կլաուսի տեխ-մեքս տարբերակ[1][2]։ 1970-ական թվականների[1] քաղաքացիական իրավունքների համար լատինաամերիկյան շարժման շնորհիվ ի հայտ եկած Պանչո Կլաուսի կերպարը սերտորեն կապված է բարեգործության, նվիրատվության և անապահով երեխաների համար նախատեսված միջոցառումների հետ։

Ռիչարդ Ռեյսը Պանչո Կլաուսի սովորական տեսքով 2009 թվականին՝ Հյուսթոն

Պատմություն և ավանդույթ խմբագրել

Հյուսթոնի համալսարանի ակադեմիկոս Լորենցո Կանոն կարծում է, որ Պանչո Կլաուսը առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ի սահմանից հյուսիս մեքսիկացի բնակիչների «իրենց համար տեղ և տարածություն ստեղծելու» ցանկության շնորհիվ[1]։ 1970-ական թվականներին այն համընկնել է լատինամերիկյան այնպիսի տոների նկատմամբ հետաքրքրության աճի հետ, ինչպիսիք են Սինկո դե Մայոն և Մեքսիակայի անկախության օրը[1]։

Ավանդույթի համաձայն՝ Պանչո Կլաուսը ժամանում Է հարավային բևեռից և համարվում է Սանտա Կլաուսի հարավային զարմիկը[1][2]։ Ի տարբերություն ավելի ավանդական «բարեկամների»՝ Սանտա Կլաուսի կամ Ձմեռ պապի՝ Պանչո Կլաուսը կրում է սև կամ սև ալեխառն մազեր, մորուք, երբեմն բեղեր, գլխին դնում է սոմբրերո, իսկ կարմիր կապայի կամ մուշտակի փոխարեն օգտագործում է պոնչոյի կամ սարափեի թիկնոց[3]։ Եղջերուների սահնակի փոխարեն Պանչո Կլաուսը ճանապարհորդում է էշերին լծված քառանիվ սայլով։ Սանտա Կլաուսից առավել հստակ տարբերելու համար արևմտյան Տեխասում Պանչո Կլաուսին անվանում են Պանչո Կլոս (անգլ.՝ Pancho Clos)[1]։

Պրակտիկա և առավել հայտնի պատկերներ խմբագրել

Լաբոկայում (Տեխաս), որտեղ ավանդույթը կա 1971 թվականից, Պանչոն այցելում է դպրոցներ, եկեղեցիներ և սուպերմարկետներ։ Ամեն տարի՝ սուրբծննդյան տոներից առաջ կիրակի օրը, Ռոջերս պարկում մեծ բարեգործական տոն է կազմակերպվում, որի ժամանակ աղքատ երեխաներին սնունդ և նվերներ են բաժանում։ Վերջին 30 տարիների ընթացքում Լաբոկայի գլխվոր Պանչո Կլաուսն է եղել 70-ամյա Հուլիան Պերեզը։ Սան Անտոնիոյում Պանչո Կլաուսի դերը կատարում է Ռուդի Մարտինեսը, որը նույնպես այցելում է դպրոցներ, եկեղեցիներ, նվերներ և հնդկահավեր է տալիս հիսուն ընչազուրկ ընտանիքի[1]։

Ամենահայտնի Պանչո Կլաուսներից մեկը՝ Ռիչարդ Ռեյսը, 1981 թվականից պահպանում է ավանդույթը Հյուսթոնում (Տեխաս)։ Ռեյսը կրում է ֆեդորա (գլխարկ) և ամեն տարի իր գործունեությանն օժանդակելու համար կորպորատիվ հովանավորներից հավաքում է 40 000 դոլար։ Ռեյսը և նրա կամավորների «բանակը» քաղաքի առավել աղքատ ընտանիքների երեխաների համար կազմակերպում են անվճար ուտելիքով և նվերներով սուրբծննդյան տոներ։ Ռեյսը և նրա թիմը տարեկան բաժանում են տասը հազար նվեր[2][4]։ Տարվա ընթացքում նա ծրագրեր է իրականացնում ձերբակալված պատանիներին օգնելու համար՝ օգնելով նրանց վերադառնալ դպրոց, աշխատանք գտնել կամ նույնիսկ տուն։ 2018 թվականին Ռեյսը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով, բայց խոստացել է վերականգնվել և կրկին մասնակցել ամենամյա միջոցառմանը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Pancho Claus: A Tex-Mex Santa from the South Pole» (անգլերեն). USA TODAY. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 «'Pancho Claus' keeps tradition alive despite health scares» (անգլերեն). ABC13 Houston. 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Дмитрий Знаменский Испаноговорящих жителей США поздравляет Новым годом Панчо-Клаус // РИА Новости. — 2014.
  4. 4,0 4,1 A. B. C. News (2018 թ․ դեկտեմբերի 12). «Pancho Claus brings the magic of Christmas and giving to children in Houston» (անգլերեն). ABC News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Man known as 'Pancho Claus' hospitalized in McAllen» (անգլերեն). ABC13 Houston. 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.