Պայքար Գոմայի համար (ֆր.՝ Bataille de Goma), պայքար Կոնգոյի նահանգի մայրաքաղաք Հյուսիսային Կիվուի համար մի կողմից թութսի ապստամբների (Լորան Նկունդա) և մյուս կողմից Կոնգոյի կառավարական զորքերի միջև, որոնց աջակցում էին ՄԱԿ-ի զորքերը 2008 թվականի հոկտեմբերին։

Պայքար Գոմայի համար
Թվական2008
Մասն էKivu conflict?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն խմբագրել

Կիվուի հակամարտությունը ծագել է դեռևս 2004 թվականին և Ռուանդայի ցեղասպանության արձագանքն է եղել։ Լորան Նկունդան հայտարարել է, որ կառավարական զորքերն ի վիճակի չեն ապահովել իր ցեղակիցների՝ թութսի անվտանգությունը։ 2007 թվականին Նկունդան արդեն փորձել է գրավել Գոման, բայց ապարդյուն։ 2008 թվականի հունվարին հրադադար է կնքվել։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

  • Հոկտեմբերի 26՝ ապստամբները գրավել են Ռումանգաբոյի մերձակայքում կառավարական ուժերի բազան և բանակային շտաբը Վիրունգա ազգային պարկում[1]
  • Հոկտեմբերի 28՝ մարտերը սկսվել են Ռութշուրու քաղաքի մոտ՝ Ուգանդայի հետ սահմանին[2]
  • Հոկտեմբերի 29՝ կառավարական զորքերը թողել են Գոման[3], սակայն Նկունդան հայտարարել է հրադադարի մասին և դադարեցրել իր զորքերի առաջխաղացումը։
  • Հոկտեմբերի 31՝ ապստամբները շարունակել են մնալ Գոմայից 15 կմ հեռավորության վրա[4]
  • Նոյեմբերի 4՝ Նկունդան հայտարարել է երկրի մայրաքաղաք Կինշասան գրավելու մտադրության մասին այն դեպքում, եթե Կոնգոյի կառավարությունը չնստի բանակցությունների սեղանի շուրջ[5]
  • Նոյեմբերի 5՝ հուտու ազգության կառավարամետ աշխարհազորը խախտել է հրադադարը և անհաջող գրոհել է Նկունդայի ապստամբների դիրքերը Ռութշուրու և Կիվանջա քաղաքների շրջաններում[6]
  • Նոյեմբերի 6՝ ապստամբները վերահսկողություն են հաստատել Կիվանջա (Ռութշուրուից հյուսիս-արևմուտք) և Նյանզալե քաղաքների նկատմամբ[7] ՝ այնտեղից դուրս մղելով Մայ-Մայի ջոկատները և կառավարական զորքերի 15 բրիգադի շտաբը։
  • 2008 թվականի նոյեմբերի 17՝ չնայած հայտարարված հրադադարին, վերջին ժամանակներս ամենադաժան մարտերն են բռնկվել Ռիվինդիում՝ Գոմայից 125 կմ հյուսիս[8]։
  • Նոյեմբերի 19՝ ապստամբները համաձայնել են իրենց ջոկատները տեղափոխել Գոմայից 40 կմ հեռավորության վրա[9], ինչը կարող է մեկնաբանվել որպես Գոմայի ճակատամարտի ավարտ։ Չնայած դրան, մարտական գործողությունները շարունակվել են մինչև 2009 թվականի մարտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Силы ООН вступили в бой с повстанцами в Конго
  2. В центральной Африке началась война
  3. Правительственные войска ДР Конго оставили Гому(չաշխատող հղում)
  4. 'Human catastrophe' grips Congo
  5. «Лидер повстанцев в Конго угрожает начать наступление на столицу». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Африка собралась на войну в Конго». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. DR Congo 'civilian deaths' probed
  8. В Конго вновь вспыхнули бои
  9. DRC rebels pull out to let aid in