Չռնի Վըրխ աստղադիտարան (սլովեն.՝ Observatorij Črni Vrh, ՄԱՄ կոդը՝ 106), աստղադիտարան Սլովենիայի Իդրիա քաղաքի մոտ գտնվող Չռնի Վըրխ գյուղում։ Այսօրվա աստղադիտարանի շենքը կառուցվել է 1985 թվականին, և գտնվում է ծովի մարևույթից 730 մ բարձրության վրա։ Շինարարության մեծ մասը կատարել են կամավորներ։

Չռնի Վըրխ աստղադիտարան
Observatorij Črni Vrh
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ106
ԵրկիրՍլովենիա
ՎայրՉռնի Վրխ, Իդրիա
ԲԾՄ726
Հիմնադրվել է՝1975
Կայքobservatorij.org

Պարբերական աստղագիտական դիտարկումներ սկսել են կատարվել 1975 թվականից սկսած, փոքր աստղադիտարանում ինքնաշեն գործիքներով։ Այս աստղադիտարանը գտնվում էր այսօրվա մասնաշենքից 4 կմ հեռավորության վրա։ Այն ժամանակ են կատարվել Վեստի գիսաստղի այդ տարվա առաջին լուսանկարները։ Աստղադիտարանը գտնվում է ջերմաստիճանային ինվերսիայի սահմանից բավականին վեր, ինչը ապահովում է ավելի շատ քանակով մաքուր երկնքով գիշերներ։

Աստղադիտարանում գործում է գիսաստղերի և աստերոիդների որոնման PIKA ծրագիրը (սլեվեներեն հապավում)։ 2003 թվականի մարտից սկսած այս ծչագիրը սկսեց օգտագործել նոր 60 սմ f/3,3 Կիչոկի աստղադիտակը, որի վրա տեղադրված է 1024 × 1024 ԼԿՍ խցիկ։ Աստղադիտակի ֆինանսավորման մի մասը ապահովվել է Մոլորակային միության կողմից 2000 և 2010 թվականներին։ Վերջին գրանտը տրվել է ԼԿՍ խցիկի սառեցնող սարքի գնման համար, որը մեծապես բարելավել է դիտարկումների որակը։ Նոր խցիկը սկսել է աշխատել 2011 թվականի հոկտեմբերից։

Լյուբլյանայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժնի գիտնականները այս աստղադիտարանում կատարել են հետազոտություններ 1994-ից 2009 թվականները, օգտագործելով 36 սմ աստղադիտակ։

On 18 August 2008 թվականի օգոստոսի 18-ին այս աստղադիտարանում սիրող աստղագետ Ստանիսլավ Մատիչիչը հայտնաբերեց C/2008 Q1 (Մատիչիչ) գիսաստղը, որը այս աստղադիտարանում, ինչպես նաև Սլովենիայում հայտնաբերված առաջին գիսաստղն էր։ 2010 թվականի ապրիլի 16-ին ուսանող Յան Վալեսը հայտնաբերեց P/2010 H2 (Վալես) պարբերական գիսաստղը։ Ընդամենը 15 ժամ դրանից առաջ երկնքի միևնույն հատվածը դիտարկած Կատալինա ծրագրի գիտնականները չէին նկատել այն[1][2]։

Աստղադիտակներ խմբագրել

Հետազոտող թիմ խմբագրել

Հայտնաբերումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով Չռնի Վըրխ աստղադիտարանում հայտնաբերվել է 423 աստերոիդ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Observatorij Črni Vrh opazil še neodkrit komet» [Črni Vrh Observatory Spotting an Undiscovered Comet] (Slovenian). 24ur.com. 2010 թ․ ապրիլի 19.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. MPEC 2010-H12: COMET P/2010 H2
  3. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել