Չեզարե դա Սեստո (իտալ.՝ Cesare da Sesto, 1477[1][2][3][…], Սեստո Կալենդե, Վարեզե, Լոմբարդիա - հուլիսի 27, 1523[4], Միլան, Միլանի դքսություն), իտալացի նկարիչ, Լեոնարդո դա Վինչիի աշակերտներից մեկը։

Չեզարե դա Սեստո
Ծնվել է1477[1][2][3][…]
ԾննդավայրՍեստո Կալենդե, Վարեզե, Լոմբարդիա
Վախճանվել էհուլիսի 27, 1523[4]
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներSt Jerome?, The Adoration of the Magi? և Leda and the Swan?
ՈւսուցիչԼեոնարդո դա Վինչի
 Cesare da Sesto Վիքիպահեստում

Չեզարե դա Սեստոյի, Բերնարդինո Լուինիի և Մարկո դի Օջոնոյի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեոնարդոյի արվեստը։ Այս իրողության վառ ապացույցն է«Մադոնեն փոքրիկի հետ» ստեղծագործությունը։ Արևմտյան Իտալիայում նա ստեղծեց իր դժվար և տարբերվող ոճը, որի մեջ միավորվեցին կլասիցիզմը և մանյերիզմի հին ռեսուրսները։

Չեզարեն ժամանակակից իրականությունում չունի ազգանուն, ինչպես Լեոնարդոն։ «Դա Սեստո»-ն «Վարեսե» գավառի Սեստո Կալենդե քաղաքի մականունն է, որտեղ էլ նա ծնվել է։

«Սալոմեաֆ»

Հնարավոր է, որ 2005 թվականին Հռոմում եղել է Բալդասարե Պերուչիի աշակերտը կամ օգնականը։

Չեզարե դա Սեստո անունը առաջին անգամ հիշատակվել է 1508 թվականին, երբ նա Յուրա II պապի հրամանով Վատիկանի ամրոցի պատերին նկարազարդում կատարեց։ Հիմա այդ նկարազարդումները չեն պահպանվել։ 1513 թվականին նա աշխատել է Սիցիլիայում, իսկ 1515 թվականին՝ Նեապոլում։

1516 թվականին նա վերադարձավ Միլան, որտեղ նա նկարեց իր հայտնի «Սալոմե» (իտալ.՝ Salomè) նկարը (հիմա այն գտնվում է Վիեննայում գտնվող Արհեստի պատմության թանգարանում

Չեզարեն 1517 թվականին Մեսինայում գտնվելու ժամանակ ստեղծեց իր հայտնի աշխատանքներից մեկը՝ «Երկրպագության գուշակները»։ Այդ ստեղծագործություններից հետո՝ 1520 թվականին նա նորից վերադարձավ Միլան, որտեղ ստեղծեց իր հիասքանչությունը, որը անվանվեց «Սուրբ Րոհի պոլիտպիհը»։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Nicola Barbatelli (2013). CB (ed.). «Leonardo e Cesare da Sesto nel Rinascimento Meridionale». Poggio a Caiano. էջ 55 - 65.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեզարե դա Սեստո» հոդվածին։