Չարչիբողան[1] (ադրբ.՝ Çərçiboğan), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Չարչիբողան
Çərçiboğan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն3․200 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Չարչիբողան (Ադրբեջան)##
Չարչիբողան (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Չարչիբողան գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 6 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։

Բնակչություն խմբագրել

1831 թվականին ուներ 150, իսկ 1974 թվականին՝ 1637 թուրք բնակիչ[2]։

Կրթություն խմբագրել

Ներկայումս ունի միջնակարգ դպրոց և գրադարան[2]։

Առողջապահություն խմբագրել

Գյուղում հիմնադրվել է հիվանդանոց[2]։

Հուշարձան խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Գյուղում գործում է կինոսրահ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 225