Չանգ (տիբեթերեն՝ ཆང་, նեպալ.՝ छ्याङ), նեպալյան և տիբեթյան ավանդական ալկոհոլային խմիչք, հայտնի է նաև հարավային Հիմալայներում և նեվարներ ժողովրդի շրջանում։ Չանգն ավանդաբար օգտագործվում է նեպալցիների, տիբեթցիների կողմից, քիչ քանակությամբ՝ նաև հարևան ժաղովուրդների կողմից, որոնք բնակվում են Հնդկաստանում, հատկապես՝ Սիկկիմ նահանգում[1], և Բութանում։ Ամառային եղանակին խմիչքը մատուցվում է սենյակային ջերմաստիճանում, իսկ տարվա ցուրտ եղանակին՝ տաքացրած վիճակում։ Չանգի պատրաստումը և օգտագործումը բնորոշ է Տիբեթի շատ ծեսերին։

Չանգ
Տեսակգարեջրի ապրանքանիշ
Ենթատեսակալկոհոլային խմիչք
Ծագման երկիր Նեպալ և Տիբեթ
 Chhaang Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Չանգի արտադրման համար օգտագործում են գարի, կորեկաձավար կամ բրինձ։ Եփված և հովացրած ցորենին կամ ալյուրին ավելացնում են մանրէներից, խմորիչից և բորբոսասնկից պատրաստված խառնուրդ։ Այնուհետև այդ զանգվածը դնում են բամբուկից պատրաստված զամբյուղում և փաթաթում տերևներով՝ այս ամենը մեկ կամ երկու օր թողնելով տաք վայրում։ Ապա խառնուրդը տեղափոխվում է կերամիկական խեցամանի մեջ, որը փակվում է՝ խցանելով թթվածնի ներթափանցման ճանապարհը։ Մեկ կամ երկու շաբաթ խմորումից հետո մթերքը թողնում են ևս կես տարի հասունանալու[2]։ Բալիստանում խառնուրդին ավելացնում են նաև կոճապղպեղ և ընձախոտ[3]։

Խմորված հատիկները դնում են բամբուկի տարայում, իսկ հետո եռման ջուր ավելացնում։ Խմիչքը խմում են բամբուկի հատուկ ձողիկով, որի մի կողմը հորատած է։ Հատիկային խառնուրդը սովորաբար եռացնում են երկու անգամ, չնայած կարելի է ավելացնել նաև ավելի հաճախ[2]։

Լիմբու ժողովուրդն այս խմիչքն անվանում է «տոնգբա» կամ «ջանդ», ընդ որում, վերջինս մատուցվում է մեծ բաժակներով։ Նրանց դեպքում խմորման համար օգտագործվում են խմորիչի և բորբոսասնկի վայրի խոտերը։

Չանգն իր համով Էլ է հիշեցնում։ Թեև նրանում ալկոհոլի պարունակությունը բավականին ցածր է, բայց տաքացնող հատկություն ունի, որը հատկապես արժեքավոր է ցուրտ եղանակին։

Հիմալայների որոշ շրջաններում, օրինակ` Բալտիստատում կամ Լադակխում, խառնուրդին ավելացնում են ընձախոտ։ Դա թունավոր բույս է, որն այդ շրջաններում լայնորեն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ։ Ընձախոտը պարունակում է տարատեսակ ալկալոիդներ, ներառյալ՝ ակոնիտին և կեղծ ակոնիտին։ Ընձախոտի սխալ օգտագործումը մահացու թունավորման վտանգ է ներկայացնում[4]։ Նույնիսկ ընձախոտի փոքր չափաբաժինը կարող է հանգեցնել սուր տոքսիկ ազդեցության[5]։

Մշակույթում խմբագրել

Գրականության մեջ կարելի է հանդիպել մի համոզմունքի, ըստ որի՝ տիբեթյան հավատալիքների համաձայն՝ եթիներն այնքան են սիրում չանգ, որ դրա համար հարձակվում են լեռնային գյուղերի վրա[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopaedia of Brewing. — John Wiley & Sons, 2013-05-20. — 948 с. — ISBN 111859813X
  2. 2,0 2,1 Ray Hartung Nepal : mit Kathmandu, Annapurna, Mount Everest und den schönsten Trekkingrouten. — Trescher Verlag, 2013-01-01. — 458 с. — ISBN 9783897941984
  3. Heinrich August Jäschke A Tibetan-English Dictionary: With Special Reference to the Prevailing Dialects, to which is Added an English-Tibetan Vocabulary. — Motilal Banarsidass Publ., 1975-01-01. — С. 341. — 704 с. — ISBN 9788120803213
  4. Большая семейная энциклопедия народной медицины от доктора Ужегова. — ОЛМА Медиа Групп. — С. 1181. — 1200 с. — ISBN 9785948497808
  5. Thomas Y. K. Chan Aconitum Alkaloid Poisoning Related to the Culinary Uses of Aconite Roots // Toxins. — 2014-09-02. — В. 9. — Т. 6. — С. 2605–2611. — ISSN 2072-6651. — doi:10.3390/toxins6092605
  6. Im Schatten des Mount Everest. — Mein Buch oHG, 2004-01-01. — С. 90. — 186 с. — ISBN 9783865160416