Չամլըջա մզկիթ, մզկիթ, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում և հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը։ Մզկիթը կարող է տեղավորել 63,000 մարդ և ներառում է թանգարան, պատկերասրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[1]։

Չամլըջա
թուրքերեն՝ Çamlıca Camii
Տեսակմզկիթ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍկյուտար և Ստամբուլ
Հիմնվել է2019
Կառուցման ավարտ2019
Բացվեցմարտի 7, 2019
Ճյուղ/ավանդույթՍուննի իսլամ
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Բարձրություն107,1 մ
Գմբեթ63 հատ
Մինարեթներ6
Կառուցման արժեք70 000 000 €
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայքէջ

Չամլըջա մզկիթը ձևավորվել է երկու կին ճարտարապետների՝ Բահար Միզրակի և Հայրիե Գյուլ Տոտուի կողմից՝ մոտավորապես արժենալով 150 մլն լիրա ($66.5 միլիոն)[2]։

Մզկիթը Թուրքիայի կառավարության այն մեգանախագծերի մեկն է, որով կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր տնտեսական ուժը և Արդարություն և զարգացում կուսակցության ժառանգությունը[3]։

Չամլըջա մզկիթը բացվել է 2019 թվականի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[4]։ Աշխարհի մի քան երկների ղեկավարներ ներկա են գտնվել բացման արարողությանը, այդ թվում Սենեգալի նախագահ Մակի Սալլը, Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդը, Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան, Պաղեստինի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ[4]։

Կառուցվածք խմբագրել

Մզկիթը ունի 6 մինարեթ, որոնցից չորսը ունեն 107,1 մետր բարձրություն, իսկ մնացած երկուսը 90 մետր բարձրություն։ Գմբեթների քանակը 63 է։ Այն ունի 57,500 կիլոնետր քառակուսի տարածք։ Մզկիթ-համալիրը ներառում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, 1000 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Turkey's largest mosque opens its doors in Istanbul». Gulf Times. Istanbul. DPA. 2019 թ․ մարտի 8.
  2. «Çamlıca Mosque, largest in Turkey, opens in honor of Ramadan». DailySabah. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Christie-Miller, Alexander (2016 թ․ սեպտեմբերի 9). «Bridge, mosque, airport – can Turkey afford Erdoğan's mega-monuments?». Christian Science Monitor. ISSN 0882-7729. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 «Erdogan opens Turkey's largest mosque in Istanbul». Al Jazeera English. 2019 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  5. Büyük Çamlıca Camisi