Ուրի Օռլև
Ուրի Օռլև (եբրայերեն՝ אורי אורלב, փետրվարի 24, 1931[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5][6][…] - հուլիսի 25, 2022[7][8], Երուսաղեմ) իսրայելցի արձակագիր, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ, թարգմանիչ։
Ուրի Օռլև եբրայերեն՝ אורי אורלב | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5][6][…] |
Մահացել է | հուլիսի 25, 2022[7][8] (91 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Իսրայել[1][9][10][…] և Լեհաստան[9][11] |
Երկեր | Q97323180? |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ և արձակագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Uri Orlev Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է բժիշկ Մաքսիմիլիան (Մաքս) Օռլովսկու (1894-1941) ընտանիքում։ Մայրը՝ Սոֆյան, աշխատել է հոր կլինիկայում՝ որպես բժշկի օգնական։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Օտվոցկ, որտեղ հայրն աշխատել է որպես ընդհանուր բժիշկ[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-1943 թվականներին, ամբողջ ընտանիքն արտաքսվել է Վարշավայի գետտո։ Մոր մահից հետո նրան եղբոր՝ Կազիմիրի հետ ուղարկել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է մոտ երկու տարի։
Պատերազմից հետո՝ 1946 թվականին, եղբոր հետ ներգաղթել է Պաղեստին և բնակություն հաստատել Գալիլեայում։
1962 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ ապրել է մինչև մահ՝ կնոջ և երեք երեխաների հետ։
Մահացել է 2022 թվականի հուլիսի 25-ին։
Աշխատություններ խմբագրել
Նրա առաջին «Առաջատար զինվորներ» վեպը լույս է տեսել 1956 թվականին[13]։ 1976 թվականին նա սկսել է գրքեր գրել երեխաների և երիտասարդների համար, սցենարներ՝ ռադիոյի և հեռուստատեսային շոուների համար և արտասահմանյան գրականություն է թարգմանել եբրայերեն։
Նրա մոտ 30 գրքեր թարգմանվել են աշխարհի 38 լեզուներով։
Մանկական գրքեր խմբագրել
- 1997: Ha-Mishpahah Ha-Nodedet
- 1996: Rehokei Mishpahah
- 1995: Ktzitzah Me-Ha-Tzohorayim
- 1988: Hafifat Rosh
- 1985: Al Tzad Smol
- 1985: Masah Le-Gil Arba
- 1983: Ah Boger
- 1981: Tor Ha-Knafayim
- 1980: Rosh Ha-Ir Ten Lashir
- 1980: Babcia Robi na Drutach
- 1980: Motzetz Ha-Mazal
- 1979: Ma’ase Be-Manoah She-Hif’il Et Ha-Moah
- 1979: Ha-Anan Ha-Shahor
- 1979: Hultzat Ha-Aryeh
- 1979: Siamina
- 1979: Meshaga’at Pilim
- 1978: Mahshavot Tzohorayim
- 1977: Ketanah-Gedolah
- 1976: Hayat Ha-Hoshech
Պատանեկան գրքեր խմբագրել
- 1997: Shirat Ha-Leviatanim
- 1996: Mishak Ha-Hol
- 1991: Lydia Malkat Eretz Israel
- 1990: Ha-Gveret Im Ha-Migba’at
- 1988: Ha-Ish Min Ha-Tzad Ha-Aher
- 1986: Keter Ha-Drakon
- 1981: האי ברחוב הציפורים
- 1979: Kashe Lihiyot Aryeh
Վիպակներ խմբագրել
- 1958: Ad Mahar
- 1956: Hayalei Oferet
Մրցանակներ խմբագրել
- Մանկական գրականության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար 1996 թվականին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակին։
- Յանուշ Կորչակի միջազգային գրական մրցանակի դափնեկիր
- Բյալիկի անվան գրական մրցանակի դափնեկիր
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20170324040722/http://jeugdliteratuur.org/auteurs/uri-orlev
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 տապանաքար
- ↑ 8,0 8,1 8,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 9,0 9,1 Record #85429861 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=-38415&Niveau=bio
- ↑ http://urn.bn.pt/nca/unimarc-authorities/txt?id=176118
- ↑ Childhood Before and During the Holocaust. The Story of Uri Orlev
- ↑ Veterans: Uri Orlev: From Brussels to Atlit
Արտաքին հղումներ խմբագրել
- Biography & Bibliography from the Institute for the Translation of Hebrew Literature
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրի Օռլև» հոդվածին։ |