Ուրախ ոտքեր (անգլ.՝ Happy Feet), անիմացիան մուլտֆիլմ[5]՝ ստեղծված ավստրալիացի հայտնի ռեժիսոր Ջորջ Միլլերի կողմից։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականին, իսկ 2007 թվականին մուլտֆիլմն ստացել է Օսկար։

Ուրախ ոտքեր
անգլ.՝ Happy Feet
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, ստերեոկինո և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ, մելոդրամա, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Թեմապինգվին
ԿերպարներMumble?
Գործողության վայրԱնտարկտիդա
ՌեժիսորՋորջ Միլլեր
ՍցենարիստՋորջ Միլլեր
ՀնչյունավորումԲրիտանի Մերֆի, Հյու Ջեքման, Ռոբին Ուիլյամս, Էլայջա Վուդ, Հյուգո Ուիվինգ, Նիկոլ Քիդման, Մագդա Շուբանսկի, Միրիամ Մարգուլիս, Ստիվ Էրվին, Էնթոնի Լապալյա, Fat Joe? և Էլիզաբեթ Դեյլի
ՊատմողՌոբին Ուիլյամս
ՊրոդյուսերՋորջ Միլլեր և Bill Miller?
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՕպերատորDavid Peers?
Երկիր Ավստրալիա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros., Քենեդի Միլեր Միտչել, Animal Logic, Les Films Séville?, Village Roadshow Pictures[1] և Warner Bros. Pictures
Դիստրիբյուտորներքին կապ և Նեթֆլիքս
Տևողություն108 րոպե
ՍիկվելՈւրախ ոտքեր 2
Թվականնոյեմբերի 17, 2006 և նոյեմբերի 30, 2006[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե100 000 000 $
Շահույթ384 335 608 $[3] և 31 786 164 A$[4]
happyfeetmovie.com(անգլ.)

Սյուժե խմբագրել

Կայսերական պինգվինները ապրում են Անտարկտիդայում։ Հենց այդպիսի մի հասարակ պինգվինների ընտանիք ևս ապրում էր Անտարկտիդայի սառցաբեկորներից մեկում։ Երկար սպասելուց հետո երկու պինգվինները ունենում են մի որդի, որը ևս կայսերական պինգվին էր։ Փոքրիկ պինգվինը ժամանակի ընթացքում մեծանում էր և ծնողները նրա մոտ հայտաբերում են որոշակի առանձնահատկություններ, որի շնորհիվ նա տարբերվում է իր հասակակիցներից։ Այս պինգվինն օժտված էր պարելու շնորհով։ Երիտասարդ հասակում նա սիրահարվում է Գլորիա անունով մեկ այլ կայսերական պինգվինի։

Պինգվինները թռչուններ են, որոնք սնվում են ձկներով։ Երկար տարիներ նրանք կարողանում էին սնվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի ձկներով, սակայն այս շրջաններում ևս սկիզբ դրվեց մարդկային որսագողությունը։ Մարդիկ գալիս և մասսայականորեն զբաղվում էին ձկների գողությամբ, նրանց ոչնչացմամբ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի ախտոտմամբ։

Տեսնելով, որ պինգվինները չեն կարողանում ձկներ որսալ, պարող պինգվինը (որի անունն է Մամբլ) փորձում է լուրջ քայլեր ձեռնարկել։ Նա Գլորիայի հետ բացահայտում է այն մասին, որ մարդիկ այդ տարածքներում զբաղվում են ձկնագողությամբ։ Բացի այդ, նրանք նկատում են նաև, որ տվյալ տարածքում Ամերիկյան բևեռախույզները տեղադրել են ձայնագրող սկավառակներ,և ուրախ ոտքերով Մամբլ պինգվինը սկսում է պարել տեսաձայնագրող սկավառակի մոտ։ Հաջորդ այցից հետո մարդիկ պարզում են, որ պինգվինները սովի են մատնվել և այլևս տվյալ վայրից որս չեն կատարում։ Փոքրիկ պինգվինին հաջողվում է փրկել իր տոհմին։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Պաշտոնական կայք
  • ««Делай ноги»» (ռուսերեն). на Kinosite.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 21.10.2010-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախ ոտքեր» հոդվածին։