Ուրալի լեռնաշղթայի լեռնային գործարանների գլխավոր պետի տուն

Ուրալի լեռնաշղթայի լեռնային գործարանների գլխավոր պետի տուն (ռուս.՝ Дом Главного начальника горных заводов Хребта Уральского), դաշնային նշանակության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը գտնվում է Բանվորական երիտասարդության առափնյա փողոց, 3 հասցեով։ Կառուցվել է XIX դարի առաջին երեսնամյակում ճարտարապետ Միխայիլ Պավլովիչ Մալախովի կողմից[1]։

Ուրալի լեռնաշղթայի լեռնային գործարանների գլխավոր պետի տուն
Տեսակդաստակերտ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՓողոցWorking Youth Embankment?
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Եռահարկ սյունավոր նախամուտքով և կիսահարկով երկհարկանի տան գլխավոր ճակատը նայում է լճակին։ Առաջին հարկի բարձրության վրա կոպտատաշ քարից կառուցված սյունավոր կամարաշար է։ Երկրորդ հարկի մակարդակով սյունավոր նախամուտքն ունի հոնիական կամարաշարի տեսք։ Կիսահարկը զարդարված է սյունավոր նախամուտքի երրորդ հարկով` կորնթական բարակ սյունակներով։ Սյունավոր նախամուտքն ավարտվում է եռանկյունաձև ճակտոնով։ Շենքի երկու կողմերում համաչափ տեղադրված դարպասները ստեղծում են ամբողջական հորինվածք[1]։

Պատմություն խմբագրել

 
Եկատերինբուրգ։ Ուրալի լեռնաշղթայի լեռնային գործարանների գլխավոր պետի նստավայրը ջրամբարի կողմից, 1909 թվական

Ինչպես և Ռաստորգուևների-Խարիտոնովների առանձնատան դեպքում, Մալախովը սկսել է ոչ դատարկ տեղից։ Բերգ-տեսուչ Բուլգակովի վաղուց կառուցված դղյակին նա հավելել է միջնահարկ, սյունավոր նախամուտք և դարպաս, բայց, շնորհիվ նրա միջամտության, սովորական շինությունը վերածվել է ճարտարապետության գլուխգործոցի[2]։

Գրեթե 20 տարի` 1837-1856 թվականներին այդ տան սեփականատերն է եղել գեներալ Վլադիմիր Անդրեևիչ Գլինկան։ Գլխավոր պետի նստավայրում կանգ են առել ապագա կայսր Ալեքսանդր II-ը և նրա դաստիարակը` ռուս հայտնի բանաստեղծ Վասիլի Ժուկովսկին[1]։ Անցնելիս այս տանը կանգ է առել հանգուցյալ դեկաբրիստ Վիլհելմ Կյուխելբեկերի ընտանիքը։ Գեներալ Գլինկայի հատուկ հանձնարարականների պաշտոնյա էր ծառայում դեկաբրիստ Ֆեոդոր Վիշնևսկին։

Ուրալի լեռնաշղթայի լեռնային գործարանների գլխավոր պետի նստավայրն այստեղ գտնվել է մինչև 1917 թվականը։ Հեղափոխությունից հետո որոշ ժամանակ շենքում աշխատել են Բանվորների պատգամավորների շրջանային և մարզային խորհուրդները[1]։

Այժմ շենքում գործում է մարզային № 2 հիվանդանոցը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Дом Главного начальника горных заводов Хребта Уральского».(չաշխատող հղում)
  2. А. Беркович. Статьи по истории архитектуры Екатеринбурга

Արտաքին հղումներ խմբագրել