Ուտար Պրադեշ, նահանգ Հնդկաստանի հյուսիսում, Գանգեսի և նրա վտակ Զամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 110,9 միլիոն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լաքհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ուտան Պրադեչը - հողագործական շրջան է։ Գլխավոր ոռոգիչ կառույցներն են Վերինգանգեսյան ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտեսական հումքի վերամշակումն է։ Կարևոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանումշաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կաշվի-կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ) ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։