Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Eptesicus serotinus Schreber, 1774 | ||||||||
Արեալ | ||||||||
|
Ուշաթռիչք մաշկեղ չղջիկ, (լատին․՝ Eptesicus serotinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Բնակություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Բնակվում է մարդու բնակատեղիների մոտ՝ տարբեր շինությունների տանիքներում, նկուղներում, պատերի ճեղքերում, երբեմն՝ մոտակայքում գտնվող այրերում, ժայռաճեղքերում, ծառերի փչակներում՝ առանձնյակներով կամ փոքրաթիվ (3-12) խմբերով։
Արտաքին տեսքը խմբագրել
Մարմնի երկարությունը 65-75 մմ է, պոչինը՝ 44-54 մմ, նախաբազկինը՝ 52 մմ, կենդանի զանգվածը՝ 10 գ։ Ականջները լայն են ու բարձր, միջին ականջը (կոզելոկ) իր միջին հատվածում նկատելի լայնացած է։ Մարմնի վերին մասը միագույն է՝ թույլ արտահայտված մուգ դարչնավունից հարդադեղնակարմրավուն։ Մռութի վրա առանձնացված է նոսր մազածածկով մաշկային մուգ գոյացություն՝ «դիմակ»։ Թռիչքի է դուրս գալիս ուշ երեկոյան։
Սննդառություն խմբագրել
Սնվում է թիթեռներով, մոծակներով, բզեզների փափուկ (փորի) մասերով։ Հունիսին ծնում է 1 ձագ։