Ուղտափուշ պարսկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հավամրգազգիներ
Տեսակ Ուղտափուշ պարսկական
Լատիներեն անվանում
Alhagi persarum


Ուղտափուշ պարսկական (լատին․՝ Alhagi persarum), հավամրգազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

30-80 սմ բարձրությամբ ակոսավոր ցողուններով, կարճ ճյուղերով, փշոտ մոխրագույն կիսաթուփ է։ Հողի մեջ խորը թափանցող արմատները երկար են։ Մերկ ցողունի վրա, ուղիղ անկյան տակ աճում են 2-3 մանուշակագույն կամ կարմրավուն, հնգանդամ ծաղիկներ առաջացնող 2-6 սմ երկարությամբ ամուր, սրածայր ընձյուղները։ Նշտարաձև կամ երկարավուն, տերևները պտղաբերության ժամանակ բութ գագաթով են և չեն թափվում։ Երիկամաձև սերմերով, մերկ, թեքված, համիրչանման պտուղը չբացվող ունդ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտու չոր լանջերին, կիսաանապատներում, կավային կամ քարքարոտ հարթավայրերում։ Հանդիպում է Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են սապոնիններ, ալկալոիդներ, դաբաղանյութեր, կումարիններ և C վիտամին պարունակող ուղտափուշի կանաչ զանգվածն ու արմատները։ Ուղտափշի պատրաստուկներն ունեն մանրէասպան ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.