Ուղղակի սիրո հարց է (ֆիլմ)

2000 թվականին նկարահանված հեռուստատեսային դրամա-մելոդրամա

«Ուղղակի սիրո հարց է» (ֆր.՝ Juste une question d'amour, անգլ.՝ Just a Question of Love), Բելգիա-Ֆրանսիա[2] համատեղ արտադրության հեռուստատեսային դրամա-մելոդրամա՝ նկարահանված 2000 թվականին։ Սցենարիստը և ռեժիսորը Քրիսթիան Ֆորն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «France 2» հեռուստաալիքի եթերում[3]։

Ուղղակի սիրո հարց է
ֆր.՝ Juste une question d'amour
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
Ժանրհեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2000
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՔրիստիան Ֆոր
ԴերակատարներՍիրիլ Տուվենին, Stéphan Guérin-Tillié?, Եվա Դարլան[1], Marcel Dossogne?[1], Raphaëlle Bruneau?[1], Jean-Baptiste Lefèvre? և Bruno Georis?
ԵրաժշտությունCharles Court?
ՄոնտաժMarie-Claude Lacambre?
ԿինոընկերությունFrance Télévisions
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Լորանը մտադիր է ամբողջ կյանքի ընթացքում ծնողներից թաքցնել, որ ինքը գեյ է։ Դրա համար նա ունի բոլոր հիմքերը. իր զարմիկ Մարկը նույնպես համասեռական է եղել, որի պատճառով տղայից ընտանիքը երես է թեքել, իսկ երբ Մարկը մահացել է հեպատիտից, իր հարազատներից ոչ մեկը չի այցելել նրան հիվանդանոց՝ հրաժեշտ տալու։ Լորանը երկար ժամանակ հաջողությամբ թաքցնում է ճշմարտությունը, և նույնիսկ ծնողներին համոզում է, որ ընկերուհի ունի։ Նրա երկակի կյանքը կշարունակվեր երկար, եթե գյուղատնտեսական ակադեմիայի պրակտիկայի ժամանակ նրան չկցեին օգնականի՝ Սեդրիկ անունով։ Տղաները սիրահարվում են միմյանց, բայց կա մի խնդիր. Սեդրիկը բացահայտ գեյ է, և իր համասեռականությունը ոչ մեկից չի թաքցնում։ Աստիճանաբար նրան սկսում է կատաղեցնել Լորենի պահվածքն ու փակվածությունը։ Իրավիճակը գլխիվայր շուռ է գալիս, երբ Սեդրիկի մայրը Լորենի ծնողներին հայտնում է, որ իրենց որդին գեյ է։ Կրքերն աստիճանաբար թեժանում են։

Դերերում խմբագրել

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • Ֆիլմի կարգախոսն է. «Մենք իսկապես սիրում ենք մեր երեխաներին, ինչպե՞ս ենք դա հաստատում» (ֆր.՝ Est-ce qu'on aime vraiment nos enfants autant qu'on le prétend?

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Просто вопрос любви» (Juste une question d'amour, 2000) (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին
  3. Trivia for Juste une question d’amour(անգլ.) на сайте Internet Movie Database