Ուկի Աժիև (ռուս.՝ Ажиев, Уки Ажиевич), (դեկտեմբերի 23, 1924(1924-12-23), Dzhetysuy Governorate, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2015(2015-05-07), Ալմաթի, Ղազախստան[1]), խորհրդային և ղազախստանցի նկարիչ, ջրաներկի վարպետ։ Ղազախական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1985 թվական)[2], Չոքան Վալիխանովի անվան պետական և «Թարլան» անկախ մրցանակների դափնեկիր (2006 թվական)։

Ուկի Աժիև
Ծնվել էդեկտեմբերի 23, 1924(1924-12-23)
ԾննդավայրDzhetysuy Governorate, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2015(2015-05-07) (90 տարեկան)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալմաթիի շրջանում, գյուղական ընտանիքում։ Ծագումով Ավագ ժուզի դուլատների տոհմից էր[3]։ 1938-1939 թվականներին Աժիևը դարձել է Ալմաթիի գեղարվեստական ուսումնարանի ուսանող։ 1939 թվականին որպես առավել շնորհալի աշակերտ ուղարկվել է Լենինգրադի նկարիչների Ակադեմիայի դպրոց[2]։ Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը[4]։ 1948-1950 թվականներին համաշխարհային պատերազմից հետո սովորել է Ալմաթիի գեղարվեստական ուսումնարանում գեղանկարչության դասարանում[2]։ 1959 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Ստեղծագործություն խմբագրել

Ջրաներկի գեղանկարչության վարպետ։ Նկարների, հայտնի մարդկանց, աշխատավորների, գյուղական աշխատավորների, գիտնականների, ժամանակակից երիտասարդների դիմանկարների հեղինակ է։ «Ա. Կաստաևի դիմանկարը», «Ղազախստանյան տիրամայր», «Ինքնանկար», «Չոկան Վալիխանովի ճանապարհորդությունը» (1959 թվական), «Պրոֆեսոր Մ. Բալակաևը» (1962 թվական), «Բակիտ ուսանողուհին» (1965 թվական), «Մանգիլշակի տափաստանում» (1976 թվական), «Երամակապան» (1980 թվական), «Իմ կողակցի նկարը» (1995 թվական), «Սարերի նկարը» (1997 թվական) և այլ նկարների հեղինակ է[5]։

Աժիևի ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Լոնդոնի ճարտարապետության և արվեստի թանգարանում, Ա. Կաստեևի անվան Ղազախստանի արվեստի պետական թանգարանում, հանրապետության և ԱՊՀ երկրների, Կիևի, Բաքվի, Վիլնյուսի, Ռիգայի տարբեր այլ թանգարաններում ինչպես նաև` Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆում, Շվեյցարիայում, Հարավային Կորեայում։ Ըստ փորձաքննական հաշվարկների` նա ստեղծել է մոտավորապես 10.000 ստեղծագործություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ажиев Уке Ажиевич» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ажиев, Уки // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7Կաղապար:Свободно
  3. Бердалы Оспан. Руға бөліну керек пе?
  4. Нагим-Бек Нурмухаммедов Искусство Казахстана. — Искусство, 1970. — С. 43.
  5. Уке АЖИЕВ. "Красота живых мгновений"
  6. Картины моей земли

Արտաքին հղումներ խմբագրել