Ուիլյամ Ապշոու

ամերիկացի քաղաքական գործիչ

Ուիլյամ Դեյվիդ Ապշոու (անգլ.՝ William David Upshaw, հոկտեմբերի 15, 1866(1866-10-15), Newnan, Ջորջիա, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1952(1952-11-21), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 1919-1927 թվականներին եղել է Ջորջիա նահանգի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում։ 1932 թվականին կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Եղել է շարժման վճռական կողմնակից մեկը և հայտնի է որպես «ամենաչորը չորերից»։

Ուիլյամ Ապշոու
անգլ.՝ William D. Upshaw
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1866(1866-10-15)
ԾննդավայրNewnan, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 1952(1952-11-21) (86 տարեկան)
Մահվան վայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMercer University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 William David Upshaw Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամ Ուպշոուն ծնվել է 1866 թվականի հոկտեմբերի 15-ին, Ջորջիա նահանգի Քովետա շրջանшում, Նյունանաի մոտակայքում։ 18 տարեկանից նա տառապել է ողնաշարի վնասվածքից, օգտվել է հաշմանդամության սայլակից և մինչև կյանքի վերջին ամիսները քայլել է հենակներով[1]։ 1906 թվականից Ապշոուն եղել է Ջորջայի Անտիսալունյան (Anti-Saloon) լիգայի փոխնախագահը, և կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հարավում առաջին պետական չոր օրենքի (ոգելից խմիչքներն արգելող օրենք) ընդունման գործում։ Արգելքի պաշտպանությունը կարևոր գործոն էր 1915 թվականին երկրորդ Կու-կլուքս-կլանի (1920-ականների խմբավորում) հիմնադրման գործում։ Սակայն Ապշոուն Կլանի համակիր չէր և մի անգամ դեմ էր գնացել Կլանի թեկնածուի աջակցմանը ընտրովի պաշտոնում։

Ապշոուն չորս ժամկետ շարունակ եղել է Ջորջայի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում (1918-1920-1922-1924)[1]: Հայտնի լինելով որպես «կոնգրեսի Բիլլի Սանդի», Ապշոուն աջակցել է Հարավային բողոքականության ամենաազդեցիկ քաղաքական գործիչներին, այդ թվում ավետարանական Բոբ Ջոնսին, ով հիմնադրել էր Բոբ Ջոնսի համալսարանը։ Ապշոուն 1927 թվականից մինչև 1932 թվականը եղել է Ֆլորիդայի Լին Հավենի (Lynn Haven) Բոբ Ջոնսի քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ, խորհրդից հեռացվել է խորհրդի տարեկան ժողովին չներկայանալու և փաստաթղթերը չլրացնեկու պատճառով։

1932 թվականին նա արգելք կուսակցության կողմից առաջադրվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, կուսակցությունը դեմ էր ալկոհոլային խմիչքների վաճառքին և օգտագործմանը։ Ապշաուն հինգերորդն էր, պարտվելով՝ Ֆրանկլին Ռուզվելտին (ով «չոր օրենքի» չեղարկման կողմնակից էր), գործող հանրապետական նախագահ Հերբերտ Հուվերին, սոցիալիստական թեկնածու Նորման Թոմսին և կոմունիստական թեկնածու Ուիլյամ Ֆոստերին։

Իր կյանքի ողջ ընթացքում նա ալկոհոլի արգելքի ուժեղ կողմնակից էր։ 1951 թվականի փետրվարին նա հայտարարեց, որ Ուիլյամ Բրենեմին իրեն բուժել է։ Ապշաուն մահացել է 1952 թվականի նոյեմբերի 21-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «William D. Upshaw "The Georgia Cyclone" our candidate for President in 1932». Prohibitionists. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ապշոու» հոդվածին։