Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (Շուշի)

Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (ադրբ.՝ Üzeyir Hacıbəyovun heykəli), հուշարձան, որը տեղադրվել է 1985 թվականին ադրբեջանցի կոմպոզիտոր, գիտնական-երաժշտագետ, հրապարակախոս, դրամատուրգ, մանկավարժ և հասարակական գործիչ, ժամանակակից ադրբեջանական պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի և ազգային օպերայի հիմնադիր, Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջիբովի պատվին։ Նա մուսուլմանական Արևելքում առաջին օպերայի հեղինակն է, որը բեմադրվել է Շուշի քաղաքում։ Արձանը քանդվել է, երբ Շուշի քաղաքն ազատագրվել է 1992 թվականին։ Քաղաքը ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո արձանը վերականգնվել է 2021 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին[1]։

Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (Շուշի)
Ստեղծում1985
Երկիր Ադրբեջան
ԲնակավայրՇուշի
Նյութբրոնզ և արույր

Պատմություն խմբագրել

1985 թվականին Ուզեիր Հաջիբեկովի ծննդյան 100-ամյակի առթիվ Շուշիում կանգնեցվել է կոմպոզիտորի հուշարձանը։ Քանդակագործ Ահմադ Ծալիկովի ստեղծած հուշարձանը քանդվել է 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ[2]։

Արձանի վերականգնումը սկսվել է 2020 թվականին Շուշիի անկումից հետո։

Վերականգնում խմբագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ պատրաստվել է կոմպոզիտորի նոր արձանը։ Քանի որ արձանի մոդելը չէր պահպանվել, նոր հուշարձանը ստեղծվել է մամուլում հրապարակված և արխիվում պահվող լուսանկարների հիման վրա։

Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ բրոնզե արձանը տեղադրվել է Շուշի քաղաքի իր նախկին տեղում։ Հուշարձանը ստեղծել են քանդակագործներ Ռուսլան Ռուստամովը, Թեյմուր Ռուստամովը և Մահմուդ Ռուստամովը։

2021 թվականի օգոստոսի 29-ին Շուշիում տեղի է ունեցել Ուզեիր Հաջիբեկովի նոր հուշարձանի հանդիսավոր բացումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան բացել են արձանը՝ հանելով դրա ծածկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prezident Şuşada Üzeyir Hacıbəylinin heykəlinin açılışını etdi». 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Hacıbəyovun Şuşadakı yeni heykəli 31 il əvvəlkinin eynisidir». 2021 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.