Ուայլդեր Գրեյվս Փենֆիլդ
Ուայլդեր Գրեյվս Փենֆիլդ (անգլ.՝ Wilder Graves Penfield, հունվարի 26, 1891[1][2][3], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[4] - ապրիլի 5, 1976[1][5][2][…], Մոնրեալ Նորդ, Մոնրեալ), կանադացի նյարդաբան, նյարդավիրաբույժ։
Ուայլդեր Գրեյվս Փենֆիլդ անգլ.՝ Wilder Graves Penfield | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1891[1][2][3] |
Ծննդավայր | Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 5, 1976[1][5][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրեալ Նորդ, Մոնրեալ |
Մահվան պատճառ | Ստամոքսի քաղցկեղ |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Մերթոն քոլեջ և Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց |
Մասնագիտություն | վիրաբույժ, նյարդակենսաբան, նյարդավիրաբույժ, համալսարանի դասախոս և նյարդաբան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Ուսուցիչ | Հարվի Ուիլյամ Կուշինգ |
Աշխատավայր | ՄաքԳիլի համալսարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա |
Պարգևներ |
Ավարտել է ԱՄՆ-ի Պրինսթոնի համալսարանը (1913), 1918 թվականից՝ բժշկության դոկտոր, 1921 թվականից՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ 1928 - 1960 թվականներին Մոնրեալում եղել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության պրոֆեսոր, ապա Մոնրեալի նյարդաբանության ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ֆունկցիաների տեղակայման, էպիլեպսիայի, գլխուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման հարցերին։ Պենֆիլդի ընտանիքի ինստիտուտի պրեզիդենտն էր (1965 - 1968), Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Académie nationale de médecine (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Base biographique (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Пенфилд Уайлдер Грейвс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #137431198 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Laureates of The Canadian Medical Hall of Fame — Canadian Medical Hall of Fame.
- ↑ Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'hui — Laval University.
- ↑ Rhodes Scholar Database
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ https://www.cma.ca/get-involved/awards/fng-starr-award
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 232)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայլդեր Գրեյվս Փենֆիլդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուայլդեր Գրեյվս Փենֆիլդ» հոդվածին։ |