Ոչբռնության միջազգային օր

Ոչբռնության միջազգային օրը (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Non-Violence, իսպ.՝ Día Internacional de la No Violencia, չինարեն՝ 国际非暴力日, ռուս.՝ Международный день ненасилия, ֆր.՝ Journée internationale de la non-violence) նշվում է հոկտեմբերի 2-ին՝ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը[1]։

Ոչբռնության միջազգային օր
անգլ.՝ International Day of Non-Violence
իսպ.՝ Día Internacional de la No Violencia
ֆր.՝ Journée internationale de la non-violence
չինարեն՝ 国际非暴力日
ռուս.՝ Международный день ненасилия

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀոկտեմբերի 2
Տոնվում էԱմբողջ աշխարհ
ՏոնումԱմենամյա
Անվանված էՄահաթմա Գանդի
Ի հիշատակՄահաթմա Գանդի
ՆմանԽաղաղության միջազգային օր
ԿայքԿայքէջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում

2004 թվականի հունվարին իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ընդունել է Մումբայում տեղի ունեցած համաշխարհային սոցիալական համաժողովում արտասահմանցի ուսանողներին հինդի ուսուցանող դասախոսի՝ ոչբռնության միջազգային օրը Փարիզում անցկացնելու առաջարկը[2]։ Այս գաղափարն աստիճանաբար գրավել է Հնդկաստանի Կոնգրեսի կուսակցության որոշ առաջնորդների հետաքրքրությունը, մինչև 2007 թվականի հունվարին Նյու Դելիում չընդունվեց Սաթյագրահի խորհրդաժողովի բանաձևը, որը նախաձեռնել էր Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ և Միացյալ առաջադիմական դաշինքի նախագահ Սոնյա Գանդին և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, որը կոչ էր արել Միավորված ազգերի կազմակերպությանն ընդունել այդ գաղափարը[3]։

2007 թվականի հունիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է հոկտեմբերի 2-ը Ոչբռնության միջազգային օր հռչակելու օգտին[4]։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը խնդրել է ՄԱԿ-ի համակարգի բոլոր անդամներին հոկտեմբերի 2-ը նշել «պատշաճ կերպով և տարածել ոչբռնության ուղերձը, այդ թվում՝ հասարակության լուսավորության և իրազեկման միջոցով»[5]։

Նյու Յորքում ՄԱԿ-ի փոստային վարչակազմը հատուկ ծրար է պատրաստել ի հիշատակ այդ իրադարձության՝ ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցչությունում Հնդկաստանի դեսպանի խնդրանքով[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «International Day of Non-Violence». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «International Day of Non-Violence». GLADE (Global Learning and Development Education) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Conference calls for declaring International day of non-violence».
  4. «UN declares 2 October, Gandhi's birthday, as International Day of Non-Violence». United Nations. 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «General Assembly Adopts Texts On Day Of Non-Violence, Ethiopian Millennium; Pays Tribute To Former Secretary-General Kurt Waldheim». United Nations. 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. Topical Philately Related to Mohandas K. Gandhi, gandhi.topicalphilately.com

Արտաքին հղումներ խմբագրել