Ոչբռնություն, արժեքների համակարգ, հասարակական գաղափար և պրակտիկա, որն ենթադրում է խորշում բռնության նկատմամբ և բռնի մեթոդների ակտիվ մերժում բոլոր իրավիճակներում և կամայական նպատակների իրականացման ճանապարհին։ Ոչբռնությունը սերում է այն հավատքից, որ պարտադիր չէ վնասել մարդկանց, կենդանիներին կամ շրջակա միջավայրը քո ուզածին հասնելու համար։ Առաջին հերթին այս գաղափարը վերաբերվում է բռնությունից հրաժարվելու ընդհանուր փիլիսոփոյությանը՝ հիմնված բարոյական, կրոնական կամ հոգևոր սկզբունքների վրա, սակայան կարող է նաև վերաբերվել ոչ բռնի կամ անվնասակար վարքին։

«Ոչբռնություն» Կ. Ֆ. Ռեյտեսվերդի քանդակը, տեղադրված է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի այցելուների համար նախատեսված մուտքի առջև, ԱՄՆ, Նյու Յորք

Տեսական և գործնական դրսևորումներ խմբագրել

Արդի պատմության մեջ ոչբռնի գործողությունների մեթոդիկան հզոր գործիք է հանդիսացել հասարակական բողոքի և քաղաքական ու հասարակական հեղափոխական փոփոխությունների համար։ Որպես հասարակության և ղեկավարության վրա քաղաքացիական ազդեցության մեթոդ, ոչբռնությունը իրագործվել է Մահաթմա Գանդիի կողմից Հնդկաստանի բրիտանական իշխանության դեմ տասնամյակներ տևող պայքարի ընթացքում[1]։ Ավելի ուշ այն օգտագործվել և քարոզվել է Մարտին Լյութեր Քինգի կողմից ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում։

20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին ոչբռնի պայքարի միջոցով իշխանափոխությունը ստացել է «գունավոր հեղափոխություն» անվանումը։ Ամերիկյան քաղտեխնոլոգ Ջին Շարպը այդ թեմայով բազմաթիվ գրքեր է գրել։ «Բռնապետությունից ժողովրդավարություն» գրքում ներկայացրել է 198 ոչբռնությամբ իշխանափոխություն իրականացնելու մեթոդները, պարզ, հստակ քայլերի հաջորդականությամբ։

Ոչբռնության միջազգային օր խմբագրել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2007 թ հունիսի 27 -ի որոշմամբ (№ A/RES/61/271[2]) 2007 թվականի հոկտեմբերի 2 -ը, Մահաթմա Գանդիի ծննդյան օրը հայտարարված է Ոչբռնության միջազգային օր (International Day of Non-Violence), որը հետապնդում է խաղաղության, հանդուրժողականության, ըմբռնողականության և ոչբռնության մշակույթ հաստատելու ցանկություն[3]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. «198 Methods of Nonviolent Action» Ջին Շարպ, (Ոչբռնի գործողությունների 198 մեթոդներ)
  2. «Gandhi as a Political Strategist» Ջին Շարպ, 1979 (Գանդին որպես քաղաքական ռազմավար)
  3. Ապրեսյան Ռուբեն Ненасилие: от идеи к практике
  4. Опыт ненасилия в XX столетии. Социально-этические очерки / Под ред. Р.Г. Апресяна. М.: Аслан, 1996.

Ծանոթագրություններ խմբագրել