Շիրակ (հրատարակչատուն)

հրատարակչատուն

«Շիրակ», տպարան-հրատարակչատուն, գրատուն։

Շիրակ
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1946
ՎայրԲեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1946 թվականին Բեյրութում։ Հիմնադիր-տնօրեն՝ Կարապետ Հանեսյան[1], 1994 թվականից՝ Վիգեն Հանեսյան։

Հրատարակում է հիմնականում երգարաններ (հայտնի է «Շիրակ» երգարանների շարքը. ցայսօր՝ 31 հատոր՝ շուրջ 31 հզ. տպաքանակով), բառարաններ, մանկապատանեկան գրքեր (Շ. Ազնավուրի «Սէր սրտի չափով» (թարգմ.՝ Ա. Ալիքյանի, 1980), Հ. Ալփիարի «Արձակ համարձակ» (1986), Զ. Եսայանի «Երկեր» (1972), Երուխանի «Ամիրային աղջիկը» (1971), Ա. Ծառուկանի «Երազային Հալէպը» (1996), Լեռ Կամսարի «Տպուած եւ անտիպ էջեր» (1994), Ա. Կռանյանի «Գրաբար» (1994) և «Գործնական բառարան հայերէն լեզուի» (1998), Պ. Սիմոնյանի «Կանաչներու առասպելը» (1977), «Հայակերտում եւ մանկավարժութիւն» (1996), «Խորհրդածութիւներ Հայաստանի գրողներու հինգերորդ համագումարի սեմին» (1996) և «Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն» (2012), Վ. Օշականի «Հատընտիր» (1995), և այլն)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծարուեցաւ «Շիրակ» Հրատարակչատան Հիմնադիր Յովհաննէս Հաննէսեան». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ մայիսի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։