Լեռ Կամսար

հայ արձակագիր

Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղեան) (հոկտեմբերի 24, 1888(1888-10-24), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1965(1965-11-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրող, երգիծաբան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Լեռ Կամսար
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արամ Թովմասեան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1888(1888-10-24)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1965(1965-11-22)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող և երգիծաբան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1909)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՍովետական Հայաստան և Երամյան վարժարան
Լեռ Կամսար Վիքիդարանում
 Leṛ Kamsar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909 թվականին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։

Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915 թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։

Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955 թվականները բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955 թվականի համաներմանը վերադարձել է Երևան։

Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Հակառակ որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։

Հետաքրքրական ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. "Գրեք լեռ...կամ սար"։

Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։

Տպված երկերը խմբագրել

  • Անվավեր մեռելներ, Երևան, Պետհրատ, 1924, 48 էջ, տպ. 1.500։
  • Ազգային այբբենարան, Երևան, Պետհրատ, 1926, 166 էջ, տպ. 5000։
  • Վրիպած արցունքներ, Երևան, Պետհրատ, 1934, 205 էջ, տպ. 5.000։
  • Ազգային այբբենարան, Բեյրութ, 1954, 80 էջ։
  • Գրաբար մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1959, 318 էջ, տպ. 10.000։
  • Մարդը տանու շորերով, Երևան, «Հայաստան», 1965, 331 էջ, տպ. 10.000։
  • Միհատորյակ, Երևան, «Սովետական գրող», 1980, 524 էջ, տպ. 10.000։
  • Ժպիտ, թիվ 5 (Գրքույկի մեջ տեղ է գտել Լեռ Կամսարի «Բժիշկները» և «Սեր և ընտանիք» երգիծաշարքը), Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 64 էջ։
  • Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1988, 544 էջ. տպ. 30.000։
  • Տպուած եւ անտիպ էջեր, Պէյրութ, «Շիրակ» հրատ., 1994, 190 էջ։
  • Կարմիր օրեր, Երևան, «Նաիրի», 2000, 469 էջ, տպ. 1.000։
  • Սաստիկ կոմունիստներ, Երևան, «Զանգակ», 2001, 100 էջ, տպ. 500։
  • Մահապուրծ օրագիր. 1925-1935 թթ. (սկզբնական վերնագիրը՝ «Խորհրդային քաղաքացու օրագիր»), Երևան, «Լուսաբաց գրատուն», 2008, 294 էջ, տպ. 1000։
  • Խաղք ու խայտառակ աշխարհ, Երևան, «Հայաստան», 2008, 287 էջ, տպ. 500։
  • Սոցիալիզմի Սահարա, Երևան, «ՀԳՄ հրատարակչություն», 2009, 284 էջ, տպ. 500։
  • Բանտիս օրագիրը, Երևան, «Ամարաս», 2010, 270 էջ, տպ. 1000։
  • Թատերախաղեր, Երևան, «Էդիթ Պրինտ», 2013, 706 էջ, տպ. 500։
  • Հալոցք, Երևան, «Էդիթ Պրինտ», 2013, 347 էջ. տպ. 1000։
  • Խաղք ու խայտառակ աշխարհ, «Յավրուհրատ», 2013, 497 էջ, էլ. գիրք
  • Կարմիր օրեր, «Յավրուհրատ», 2015, 470 էջ, էլ. գիրք
  • Չապրած օրեր, Երևան, Փրինթինֆո, 2016, 734 էջ, տպ․ 500։
  • Միայնակը, Երևան, «Էդիթ Պրինտ», 2018, 455 էջ, տպ․ 500։
  • Ծերուկների մանկապարտեզ, «Էդիթ Պրինտ», 2018, 703 էջ, տպ․ 500։
  • Լեռ Կամսար, Մարդը գործին մէջէն, Աքսորականի Գաղտնի Օրագիր, Ստանպուլ, «Արաս», 2021, 479 էջ։
  • 1948․ Խորհրդային օրեր, «Էդիթ Պրինտ», 2021, 167 էջ, տպ․ 500։
  • "Լեռ Կամսար" - Վանուհի Կամսար - "Վարք մեծաց", "Արեգ" հրատ․, 2022, 300 էջ։

Գրական ժառանգությունը խմբագրել

Լեռ Կամսարի տան արխիվում պահպանվում են՝

  • Գրքերում հրատարակված և անտիպ բազմաթիվ ֆելիետոններ (1935 թ., 1951 թ., 1955 թ., 1956 թ., 1960 թ., 1961 թ., 1962 թ., 1964 թ., 1965թ․)։
  • Անթվակիր որոշ նյութեր, անտիպ։
  • Խորհրդային քաղաքացու օրագիրը 1925-35 թթ.։ Տպագրվել է 2008 թ.-ին «Լուսաբաց» հրատարակչատան կողմից «Մահապուրծ օրագիր» վերտառությամբ։
  • Բանտիս օրագիրը 1936 թ., Երևան, «Ամարաս», 2010 թ.։
  • Խորհրդային օրեր 1945-1946 թթ. "Չապրած օրեր", Երևան, Փրինթինֆո, 2016թ․։
  • Խորհրդային օրեր 1947 թ., "Չապրած օրեր", Երևան, Փրինթինֆո, 2016թ․։
  • Խորհրդային օրեր 1948 թ., "1948․ Խոհրդային օրեր", «Էդիթ Պրինտ», 2021։
  • Խորհրդային քաղաքացու օրագիրը 1949 թ., անտիպ։
  • Չապրած օրեր, Կարմիր ծիծաղ 1950 թ., անտիպ։
  • Կարմիր ծիծաղ 1951 թ., անտիպ։
  • Կարմիր օրեր 1952 թ., անտիպ։
  • Կարմիր օրեր 1953-1958 թթ.։ Մեծ մասը տպագրված է «Նաիրի» հրատարակչության կողմից 2000 թ.-ին նույնանուն խորագրի տակ։
  • Կարմիր օրեր 1959 թ.։ Հրատարակել է «Զանգակ» հրատարակչությյունը 2009 թ.-ին «Սոցիալիզմի Սահարա» վերտառությամբ։
  • Կարմիր օրեր 1960-1965 թթ., անտիպ։
  • Ֆելիետոններ 1963-1965 թթ., անտիպ։
  • Նամակներ բանտից և աքսորից, անտիպ։
  • Կնոջ՝ Իսկուհու հուշերը երեխաների մասին, անտիպ։
  • Սիրուհի Կարինեի նամակներն՝ Իսկուհուն, անտիպ։

Թատերակներ՝

  • Կենդանիներու համագումարը 1917 թ։
  • Անմեղաբանություն 1922 թ։
  • Պլենար նիստ, գրված հիշողությամբ՝ բնագիրը Չեկան բռնագրավել է։ 1926 թ։
  • Մի զուտ մարդու զտման պատմություն 1931 թ. հոկտեմբերի 27։
  • Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան, 1926 թ։
  • Սաստիկ կոմունիստներ՝ երկու տարբերակ, 1927 թ։
  • Կոոպերացիա 1927 թ.։
  • Պողոս Առաքյալը Կորնթոսին մեջ. 1926 թ.։
  • Դեպի սոցիալիզմ տանող կարճ ճամբան, 1926 թ։
  • Թատերական կատակներ, 1926 թ. անտիպ։
  • Ի՞նչ է կոոպերացիա, 1926 թ։
  • Բուխարինի Ռուսաստանը, Հոկտեմբերյան հեղափոխություն, Կո՜րչի անգրագիտությունը, 1926 թ։
  • Զավենի տարեդարձը անտիպ։
  • Պարտիզան պոետներ 1953 թ։
  • Կասկածոտ ամուսին։
  • Մահափորձ մի հին հեղինակի վրա, 1957 թ։
  • Հոգու զավակ, դրամա, մի քանի տարբերակ։
  • Քրիստոսի երկրորդ ծննունդը, 1949 թ։
  • Փոքրիկ Մուկուճի արկածները, անտիպ 1950 թ։

Բեմականացումներ խմբագրել

Թատերախաղերից բեմականացվել է «Կասկածոտ ամուսինը», «Զոհը» (Հոգու զավակ) 1921-1923 թթ. Թավրիզում, Երևանում և Լենինականում։ Բեմադրող՝ Հովհաննես Զարիֆյան։ «Մենքը» (հավաքածու պամֆլետներից) 1993 թ. Երևանում։ Բեմադրող՝ Երվանդ Ղազանչյան։ «Սաստիկ կոմունիստները» 2011 թ. Երևանում։ Բեմադրող՝ Մովսես Ստեփանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռ Կամսար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռ Կամսար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 571