Շեփիկ (քրդ.՝ Şotik, թուրքերեն՝ Eşkınlı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[2]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Ակն տանող ճանապարհի ձախ կողմում։

Գյուղ
Շեփիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Այլ անվանումներՇեպիկ, Շեպիկա, Շիփիկ, Շփիկ, Շփիք
Բնակչություն296[1] մարդ (2010)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ422
Փոստային ինդեքս44960
Շեփիկ (Աշխարհ)##
Շեփիկ (Աշխարհ)

Աշխարհարգրություն խմբագրել

Գյուղի միջով հոսում է Ոսկեգետակը։

Պատմություն խմբագրել

Ժամանակին այս վայրում գտնվել է Սաբուս ավանը։ Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1895-1896 թվականներին թուրքերն այստեղ այրել են 60 տուն, քանդել են գյուղի եկեղեցին և դպրոցը։ Գյուղն հիմնահատակ ավերվել, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1890-1895 թվականներին ուներ 80 տուն՝ 600 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շեփիկն ուներ 1273 թվականին կառուցված եկեղեցի։ Գյուղի մոտ՝ մի բլրակի ստորտում գնտվում էր Ս. Փիլիպոս Առաքյալի վանքը։ Գյուղի մոտ էր գտնվում Շեփիկ ճանապարհային կայանը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. tuik, 2010(չաշխատող հղում)(թուրքերեն)
  2. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 115

Աղբյուրներ խմբագրել