Շաոլին ( չինարեն հեշտ. 嵩山少林寺 , պինին: Sōng Shān Shàolínsì), բուդդայական վանք կենտրոնական Չինաստանում (Հենան նահանգ, քաղաք Դենֆեն)։ Տեղակայված է Սունշան լեռան վրա։

Շաոլին
嵩山少林寺
Հիմնական տվյալներ
Տեսակvihara?
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՏեղագրությունDengfeng?
ՏարածաշրջանShaoshi Mountain?
ԴավանանքChan Buddhism?
Հիմնական ամսաթվերը495
Ներկա վիճակգործող
Մասն էHistoric Monuments of Dengfeng in “The Centre of Heaven and Earth”?
Ժառանգության կարգավիճակNational Key Buddhist Temples in Han Chinese Area? և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ԱռաջնորդՇի Յունսին
ԱնվանվածShaoshi Mountain?
ՀիմնադիրEmperor Xiaowen of Northern Wei?
Ճարտարապետական ոճՉինաստանի ճարտարապետություն
Հիմնադրված495 թվական
Մակերես182,6 հեկտար, 1939,6 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Shaolin Monastery Վիքիպահեստում
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Այս վայրում դեռևս 5-րդ դարի սկզբին ստեղծվել է դաոսական վանք, որտեղ բնակվում էր Կոու Ցյանչժին, սակայն ավելի ուշ դաոսականության հալածանքներից հետո վանքը զբաղեցրել են բուդդայականները։

 
Հենան նահանգում գտնվող Շաոլինի տաճարի գլխավոր դարպասը

Հիմնադրվել է 495 թվականին Սյաո Վեն-դի կայսրի աջակցությամբ (Հյուսիսային Վեյ դինաստիա) Բհադրա անունով հնդկական բուդդայական վանականի կողմից (Բատո 跋陀 Bátuó, Buddhabhadra)։ 530-ական թվականներին վանքում կանգ է առել չան-բուդդայականության առաջին պատրիարք Բոդհիդհարման (Պուտիդամո, Դամո)։ Հնդկական վանական Բոդհիդհարման Շաոլինի վանականներին մեթոդ է փոխանցել, որն արմատապես փոխել է բուդդայականության պրակտիկայի ամբողջ ընթացքը։

1994 թվականին 34-րդ ժառանգի շաոլինյան վանական Շի Յանմինի կողմից ԱՄՆ-ում հիմնադրվել է շաոլինյան տաճար[1]։ Այդ տաճարում մարդկանց լայն շրջանակին դասավանդվում է չան-բուդդայականության փիլիսոփայություն մարտարվեստների կամ մեդիտացիայի միջոցով, ինչպիսիք են կունգ-ֆուն, տայդիցյուանը և ցիգունը։ Սաների թվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ուեսլի Սնայփսը և RZA[2]։

2006 թվականին շաոլինյան մարտիկ-վանական Շի Յանբինի կողմից Ռուսաստանում հիմնադրվել է Շաոլինի ցիգունի և կունգ-ֆուի դպրոցը։ Այդ դպրոցում մարդկանց սովորեցնում են մարտարվեստներ և մեդիտացիայի արվեստ՝ կունգ-ֆու, տայդիցյուան և ցիգուն։

Առասպելական «Հարավային Շաոլին» խմբագրել

Ըստ առասպելի, «Հարավային Շաոլին»-ը գտնվում էր Ֆուցզյան նահանգում։ 1930-1940-ական թվականներին ուշուի պատմության չինացի հետազոտող Տան Խաոն դաշտային հետազոտություններ է իրականացրել և պարզել, որ «Հարավային Շաոլին» վանքը գոյություն չի ունեցել և այն, որ վանքը հորինվել է միջնադարյան «ասպետական» «Վան նյան Ցին» վեպում։

Արտացոլումն մշակույթում խմբագրել

Գրականության մեջ խմբագրել

Հենրի Լայոն Օլդիի «Մեսիան մաքրում է սկավառակը» (Վեպը Շաոլինի վանքի (Չինաստան) և Ռուսաստանի Ֆեդերացիայի ուշուի պատվո շքանշան է ստացել)։

Կինեմատոգրաֆում խմբագրել

  • Շաոլինյան վանական Ցյան Գուանչանը (Կեյն Կվանչանգ) (Դևիդ Կերադին) համարվում է հայտնի Կունգ-գու սերիալի գլխավոր հերոսը (1972-1975
  • 1988-1989 թվականները խորհրդային հեռուստատեսության Առաջին ալիքով ցուցադրվում էին չինական կինոնկարներ, որոնք կազմում էին Շաոլինի վանքի եռերգությունը։

Երաժշտության մեջ խմբագրել

  • «Ակվարիում» երաժշտական խմբի «Ռադիո Աֆրիկա» ալբոմը ներառում է «Ռադիո Շաոլին» 1 րոպե 33 վայրկյան տևողությամբ կոմպոզիցիան։
  • «Կար-մեն» խմբի «Հարավային Շաոլին» երգը։
  • Ամերիկյան Wu-Tang Clan հիփ-հոփ խումբը իր երգերի մեջ քարոզում է Շաոլինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. USA Shaolin Temple — официальный сайт (անգլ.)
  2. Ritter, Peter (2006 թ․ մայիսի 14). «NEIGHBORHOOD REPORT: GREENWICH VILLAGE; This Monk Is a Boldface Name». New York Times.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաոլին» հոդվածին։