Շահումյանովսկի (Եգորլիկսկի շրջան)

Շահումյանովսկի (ռուս.՝ Шаумяновский), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանում, Եգորլիկսկայա շրջկենտրոնից 25 կմ հարավ։ Գտնվում է ծովի մակարդակից 85 մ բարձրության վրա։ Շահումյանովսկի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Շահումյանովսկի
Шаумяновский
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանԵգորլիկսկի շրջան
ԲԾՄ85 մ
Բնակչություն1875[1] մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86370
Փոստային դասիչ347682
Թվային իդենտիֆիկատոր60 215 880 001
Շահումյանովսկի (Եգորլիկսկի շրջան) (Ռուսաստան)##
Շահումյանովսկի (Եգորլիկսկի շրջան) (Ռուսաստան)
Շահումյանովսկի (Եգորլիկսկի շրջան) (Ռոստովի մարզ)##
Շահումյանովսկի (Եգորլիկսկի շրջան) (Ռոստովի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1875 բնակիչ։

Տնտեսությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են հացահատիկային և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ, կաթնատու անասնապահությամբ և խոզաբուծությամբ։

Գյուղն ունի դպրոց, գրադարան, մշակույթի տուն և բուժկայան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Վարդենիսից, Սևանի ավազանից, Գանձակից և Արևմտյան Հայաստանից (հատկապես Մուշից) եկած հայերը` 1925 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։