Վարդենիս

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)

Վարդենիս, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Քաղաք
Վարդենիս
Վարդենիսի թաղամասերից մեկը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Ներքին բաժանում34 գյուղ
ՔաղաքապետԱհարոն Խաչատրյան
Հիմնադրված է1830 թ.
Այլ անվանումներՎասակաշեն, Ոսկեշեն, Գեղամաբակ
Տվյալ կարգավիճակում1997 թվականից
Մակերես3825, 6 կմ²
ԲԾՄ1940—2000 մ
Կլիմայի տեսակԽիստ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն12 600[2] մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարդենիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (269)
Փոստային դասիչ1601—1603
Վարդենիս (Հայաստան)##
Վարդենիս (Հայաստան)
Վարդենիս (Գեղարքունիքի մարզ)##
Վարդենիս (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Սևանա լճից մոտ 7 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 170 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 75 կմ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում։ Բնակչությունը 12753 մարդ (2001 թ. մարդահամարի տվյալներով), իսկ 2015 թվականին՝ 12500։ Գտնվում է ծովի մակարդակից 2003 մ բարձրության վրա։ Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ. թ. ա III-I հազարամյակների դամբարանները։

Նախկինում Գեղամաբակ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[3]։

Կլիմա խմբագրել

Հուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C, առավելագույն ջերմաստիճանը 35 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում[4]։

Պատմական ակնարկ խմբագրել

Նախկին անվանումներ խմբագրել

Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում։ IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է Գեղամաբակ գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում XX դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը։ XVI - XVIII դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ XIX դարի սկզբին բնակչության զգալի մասը գաղթել է Վրաստան։ 1829-1830 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Դիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայեր։ 1930 թ. կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը եղել է ավան Վարդենիսը, այժմ՝ քաղաք Վարդենիսը։ Քաղաքի նախկին անվանումները՝ Վասակաշեն, Ոսկեշեն, իսկ 1969 թ-ից թուրքական դրոշմը կրող շենն անվանվեց Վարդենիս։

Բնակչություն խմբագրել

Վարդենիսի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 1831 1897 1926 1959 1979 1989 2001 2004 2015
Բնակիչ 178 2193 3468 6322 11549 13905 12753 12700 12500

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերությունը։ Քաղաքի երբեմնի զարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մնացել և գործում են միայն սննդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկությունները։ Վարդենիսի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը Վարդենիսի բնակչությունը զբաղվել է նաև ծխախոտի մշակությամբ, քանի որ այդ ժամանակաշրջանում Վարդենիսում կար ծխածոտի գործարան։ Բացի ծխախոտի գործարանից` կային նաև գարեջրի, գորգի, ժամացույցի, կաթնամթերքի, կոնդենսատորի, գյուղտեխնիկայի և տորֆի գործարաններ։ Գործել է նաև տպարան ու թռչնաբուծարան։

Այժմյան դրությունը խմբագրել

Այժմ Վարդենիսի բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Մի մասն աշխատում է Սոթքի ոսկու հանքում, քաղաքապետարանում և Վարդենիսի մշակույթի տանը։ Վարդենիսում գործում են երաժշտական, նկարչական, քանդակի և ազգագրական պարի դպրոցներ, ինչպես նաև ըմբշամարտի, ֆուտբոլի, կարատեի և բոքսի մարզադպրոցներ։ Գործում է նաև Վիկտոր Համբարձումյանի անվան բժշկական քոլեջը և Վարդենիսի Բադեյան քոլեջը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզե դարի մի քանի տասնյակ դամբարաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1910 թվականներին՝ Գաբուռն Վասակի կառուցած խոնարհված եկեղեցու տեղում, որի բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր ու տապանաքարեր (15-18 դարեր)։ Սուրբ Աստվածածին վանքում ստեղծագործել է Հովհաննես Ծարեցին։

Հայտնի Վարդենիսցիներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 908
  4. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ․
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդենիս» հոդվածին։