Նորվիչի նկարիչների դպրոց

Նորվիչի նկարիչների դպրոց, Միացյալ Թագավորությունում առաջին գավառական գեղարվեստական շարժումը։

Դպրոցի նկարիչները ոգեշնչվել են Նորֆոլկի բնությունից, միջավայրից և այդ ազդեցության համար պարտական են Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի բնանկարիչներին` Մեյնդերտ Հոբբեմանին և Յակոբ վան Ռյոյսդալին։

Պատմություն խմբագրել

 
Նորվիչյան դպրոցի քարտեզը, 1781 թվական

Նորվիչի դպրոցը հիմնադրվել է 1803 թվականին Ջոն Քրոմի և Ռոբերտ Լադբրուքի կողմից։ Այն սկզբում եղել է ակումբ, որտեղ հավաքվել են արվեստագետները՝ մտքերով փոխանակվելու համար։ Նրանց նպատակն էր  ուսումնասիրել գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության վերելքը, առաջընթացը և տվյալ ժամանակի վիճակը։ Ընկերության առաջին ժողովը տեղի է ունեցել «Պատի խորշ» պանդոկում, երկու տարի անց այն տեղափոխվել է մի տարածք, որը թույլ է տվել ընկերության անդամներին ցուցադրել իրենց աշխատանքները։ Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1805 թվականին և այնպիսի հաջողություն է ունեցել, որ դարձել է ամենամյա իրադարձություն մինչև 1825 թվականը։ Հետագայում շենքը փլուզվել է, սակայն հասարակության շնորհիվ ընկերությունը կրկին վերաբացվել է երեք տարի անց՝ 1828 թվականին, և ցուցահանդեսները շարունակվել են մինչև 1833 թվականը[1]։

Այս շարժման առաջնորդը Ջոն Քրոմն էր, որը բազմաթիվ ընկերներ և աշակերտներ ներգրավեց շարժման մեջ մինչև իր մահը՝ 1821 թվականը։ Այնուհետև առաջնորդի դերը 1807 թվականից ի վեր ստանձնել է ընկերության անդամ Ջոն Սել Քոթմանը, որը շարունակել է աջակցել հասարակությանը, մինչև 1834 թվականին Լոնդոն մեկնելը։ Այդ օրվանից կազմակերպությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ։

Նորվիչի դպրոցի մեծ ձեռքբերումն այն էր, որ դպրոցի մի խումբ ինքնուսույց աշակերտներ իրենց նկարներում պատկերել են Նորվիչի դպրոցն ու դրա շրջակայքը և հենց այդ նկարներով էլ Նորվիչյան դպրոցը ավելի հայտնի է դարձել մարդկությանը։ 17-րդ դարում, Քրոմն ու Քոթմանը Ջոզեֆ Սթեննարդի հետ հիմք են դրել ջրաներկով բնանկարների դպրոցին, որը շատ մեծ ճանաչման է արժանացել[2]։

Նորվիչի դպրոցն ավարտած նկարիչներն ու նրանց նկարներն այնքան էլ հայտնի չեն այն պատճառով, որ այդ նույն ժամանակներում իրենց նկարներով աչքի էին ընկնում հատկապես Ջոն Կոնստեբլն ու Ուիլյամ Թըրները, որոնց նկարներն էլ 1880-ականներին արդեն ցուցադրվում էին Նորվիչի դպրոցում[3]։

1986 թվականին Նորվիչի ամրոցի թանգարանը ձեռք է բերել Ջոն Քրոմի վերջին գլուխգործոցը՝ «Back of New Mills Evening»-ը, որն ամենայն հավանականությամբ ստեղծվել է 1812-1819 թվականների ընթացքում։ Նկարում պատկերված է փոքրիկ տղա, որը խաղալիք նավակը քարշ է տալիս իսկական նավի վրայով։ Այս նույն լեյտմոտիվը ի հայտ է եկել նաև Ջոզեֆ Սթեննարդի 1828 թվականին նկարված «Thorpe Water Frolic» գլուխգործոցում։ Երիտասարդ տարիքում Սթեննարդը Քրոմին խնդրել է աշխատել իր հետ, սակայն Քրոմը հրաժարվել է և Սթեննարդը դուրս է եկել Նորվիչի դպրոցից, որի համար նրա հարազատներն ու ընկերներն քննադատել են վերջինիս։ Այս իրադարձությունը լարվածություն է առաջացրել Նորվիչի դպրոցի լավագույն նկարիչների միջև[2]։

Պատկերասրահ խմբագրել

Անդամներ և գործընկերներ խմբագրել

  • Հենրի Բրայթ
  • Ջեյմս Բուլվեր
  • Ջոզեֆ Քլովեր
  • Սամուել Դավիթ Քոլկեթ և Վիկտորիա Սուսաննա Քոլկեթ
  • Եդվին Քուփեր
  • Դանիել Քոփին
  • Ֆրեդերիկ Ջորջ Քոթման
  • Ջոն Ջոզեֆ Քոթման
  • Ջոն Սել Քոթման
  • Մայլս Էդմունդ Քոթման
  • Ջոն Քրոմ
  • Ջոն Բերնի Քրոմ
  • Վիվիեն Քրոմ
  • Էդվարդ Թոմաս Դանիել
  • Ռոբերտ Դիքսոն
  • Ուիլյամ Ֆիլիպ
  • Ջոզեֆ Գելդարտ
  • Չառլզ Հոդգսոն
  • Դավիթ Հոդգսոն
  • Ջոն Քանթիլու Ջոյ և Ուիլյամ Ջոյ
  • Ֆրեդերիկ Լադբրուք
  • Ջոն Բեռնի Լադբրուք
  • Ռոբերտ Լադբրուք
  • Ռոբերտ Լեման
  • Թոմաս Լոուդ
  • Հորացե Բիվոր Լով
  • Մարիա Մարգիտսոն
  • Ջոն Միդլետոն
  • Հենրի Նինհամ
  • Ջոն Նինհամ
  • Ալֆրեդ Պրիեստ
  • Անտոն Սանդիս
  • Ֆրեդերիկ Սանդիս
  • Օբադիահ Շորթ
  • Ջեյմս Սիլեթ
  • Ալֆրեդ Սթեննարդ
  • Ալֆրեդ Ջորջ Սթեննարդ
  • Էլոյզ Հարիեթ Սթեննարդ
  • Էմիլի Սթեննարդ
  • Ջոզեֆ Սթեննարդ
  • Արթուր Ջեյմս Սթարք
  • Ջեյմս Սթարք
  • Ջոն Թիրթլ
  • Ջորջ Վինսենտ
  • Ջոն Բըրնեթ
  • Պարոն Մարտին Արխեր Շի

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Holme, Geoffrey (Ed.). The Norwich School (The Studio Ltd., 1920). p. 1.
  2. 2,0 2,1 Day, Harold. The Norwich School of Painters (Eastbourne Fine Art 1979)
  3. Brown, D. B. & Hemingway, Andrew & Lyles, Anne. Romantic Landscape, The Norwich School of Painters (Tate Gallery Publishing, 2000).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվիչի նկարիչների դպրոց» հոդվածին։