Նոտր Դամի գավիթ (ֆր.՝ Crypte archéologique de l'île de la Cité), թանգարան, որը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի անմիջապես կողքին[2]՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Թանգարանում ցուցադրվում են հնաբանական գտածոներ, որոնք հայտնաբերվել են 1965-1972 թվականների պեղումների ժամանակ։ Թանգարանի հավաքածուն ներգրավում է պատմության մի ընդգրկուն շրջան՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը։

Նոտր Դամի գավիթ
Տեսակկրիպտե և թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 4-րդ շրջան
Մասն էՓարիզի Թանգարաններ
Հասցե7 parvis Notre-Dame – Place Jean-Paul-II, 75004 Paris, France75004parvis Notre-Dame - place Jean-Paul-II? (7)
Հիմնադրվել է1980
Այցելուներ25 417 մարդ (2019)[1]
Կայքcrypte.paris.fr
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն խմբագրել

Փարիզի Աստվածամոր տաճարի ստորգետնյա կայանատեղիի կառուցման ընթացքում շինարարները հայտնաբերել են հին շինության մնացորդներ։ Ֆրանսիական նախականխիչ հնէաբանության ծրագրի շրջանակներում 1965-1972 թվականներին պեղումներ են իրականացվել։ 1980 թվականին գտածոների ցուցադրման համար բացվել է «Նոտր Դամի գավիթ» թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունն անց են կացրել Ժակ Շիրակը, որն այդ ժամանակ եղել է Փարիզի քաղաքապետ և մշակույթի և հաղորդակցության նախարար Ժան-Ֆիլիպ Լեկատը[3]։

Թանգարանի հավաքածուն խմբագրել

Թանգարանը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Սիտե կղզու զարգացման մասին։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել 20-րդ դարի պատմության հետքեր[4]․ հնագույն նավահանգիստ Լուտեցիան, գալա-հռոմեական հասարակական լոգարանները, 4-րդ դարի Փարիզի քաղաքային պարիսպները, հին եկեղեցու նկուղը, Օտել Դիյո հիվանդանոցը, մանկատան հիմքը, Փարիզի քաղաքաշինության կոյուղագծեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «Археологическую крипту Нотр-Дама закрыли для посещения». РИА Новости (ռուսերեն). 20190416T1127+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Ещё одна тайна собора Нотр-Дам. Археологическая Крипта». Путеводитель по Парижу. 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  4. s.r.o, Tripomatic. «Крипта паперти Нотр-Дама - Париж, Франция». travel.sygic.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամի գավիթ» հոդվածին։