Փարիզի Աստվածամոր տաճար

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), կաթոլիկ եկեղեցի Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Տաճարը պատկանում է Փարիզի թեմին։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա։ Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին։ Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին։ 1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները (Ժան Ռավի, XIV դարի սկիզբ)։ XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել[4]։

Փարիզի Աստվածամոր տաճար
ֆր.՝ Notre-Dame de Paris
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, փոքր բազիլիկ և տեսարժան վայր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունQuartier Notre-Dame?[1], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ և Իլ-դը-Ֆրանս
ՏարածաշրջանՍիտե կղզի
Հասցե6 Place du Parvis de Notre-Dame, 75004 Paris[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1163
Կազմված էSouth rose window of Notre-Dame de Paris?, gargoyles of Notre-Dame de Paris?, spire of Notre-Dame de Paris?, frame of Notre-Dame de Paris?, Baroque chancel of Notre-Dame de Paris?, Portail du Jugement Dernier of Notre-Dame de Paris?, Portail de la Vierge of Notre-Dame de Paris? և Portail Sainte Anne of Notre-Dame de Paris?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[3]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածVeneration of Mary in the Catholic Church?
ՃարտարապետJean de Chelles?, Pierre de Montreuil?, Pierre de Chelles?, Jean Ravy? և Raymond du Temple?
ՀիմնադիրՄորիս դը Սյուլի
Ճարտարապետական ոճգոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում, Early Gothic?, Rayonnant? և դասական գոթիկա
Հիմնադրված1163
48 մետր
Երկարություն127 մետր
Լայնություն48 մետր
Բարձրություն69 մետր և 90 մետր
Շինանյութսպիտակ քար
Մակերես5500 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame de Paris Վիքիպահեստում
notredamedeparis.fr(ֆր.)

Հետագայում՝ 1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է։ 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը։ Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին[5]։

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է։ Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը։

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը հրդեհվել է[6]։ Այն կրել է մեծ վնասներ այդ թվում քանդվել է սրածայր գմբեթը և վնասվել տանիքի 2/3-ը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://mairiepariscentre.paris.fr/equipements/notre-dame-de-paris-1202
  3. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  4. Ларусс 1979 года в 22-х томах, т. 15, с. 6596
  5. «History of the Construction of Notre Dame de Paris» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  6. Փարիզի Աստվածամոր տաճարում՝ հուժկու հրդեհ
  7. Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում․ LIVE(չաշխատող հղում)
  8. Տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրշեջներն ասում են, որ հրդեհը «ամենայն հավանականությամբ կապված է» վերականգնման աշխատանքների հետ:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի Աստվածամոր տաճար» հոդվածին։