Այս հոդվածը Ներքին Տանձիկ լքված բնակավայրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տանձիկ (այլ կիրառումներ)։

Ներքին Տանձիկ, հայկական ավերված բնակավայր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։ Եղել է միջին մեծության գյուղ[1]։

Ավերված, լքված գյուղ
Ներքին Տանձիկ»
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Երկրամաս Ինքնավար հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Տվյալ կարգավիճակում19-րդ դարի կեսերից թվականից
Խոսվող լեզուներՀայերեն
(մինչև 19-րդ դարի կեսեր)
Ազգային կազմՀայեր
(մինչև 19-րդ դարի կեսեր)

Տեղադրություն

խմբագրել

Ներքին Տանձիկ գյուղը գտնվել է Արփա գետի ստորին հոսանքում՝ Ուլյա Նորաշեն գյուղից 5-6 կմ հեռու դեպի ձորն ի վեր։ Տեղակայված է եղել խոր ձորի մեջ[1]։

Պատմություն

խմբագրել

Ներքին Տանձիկ բնակավայրն ունի բազմադարյա պատմություն։ Եղել է մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներով թվագրվող Արբա և Սանդուզան հայտնի բերդերի միջև։ Հանդիսացել է Հին Հայաստանի Շարուրի հարթավայրից դեպի Սևանի ավազան բարձրացող կարևոր ճանապարհի վրա[1]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Լինելով կարևորագույն ճանապարհի վրա՝ գյուղն ունեցել է բերդ, ինչպես նաև այլ հուշարձաններ, որոնց հետքերը դեռևս խորհրդային ժամանակներում նկատելի էին բնակավայրի հարավարևելյան և հարավարևմտյան կողմի լեռնագագաթներին[1]։

Բնակչություն

խմբագրել

Գյուղում ապրել են հայեր, ովքեր տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 164-165։