Ներսեհ Խալաթյան

հայ հոգևորական, աբստրակտ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյան (դեկտեմբերի 26, 1972(1972-12-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, ավազանի անունով՝ Արմեն), հայ հոգևորական, աբստրակտ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2015), Հայաստանի նկարիչների միության անդամ (2016), Էջմիածնի նկարիչների միության անդամ (2019)։

Ներսեհ Խալաթյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1972(1972-12-26) (51 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1995)
Մասնագիտությունհոգևորական և նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ներսեհ Խալաթյանը ծնվել է 1972 թվականին Թբիլիսիում, արհեստավորի ընտանիքում։ 1978 թվականին ընդունվել է Թբիլիսիի թիվ 109 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1988 թվականին։ 1988 թվականին սովորել է Արարատի շինարակական-ինդուստրիալ տեխնիկումում։ 1989 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան և 1995 թվականին ավարտել լրիվ դասընթացը։ 1995 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 1995 թվականի հուլիսի 11-ին պաշտպանել է ավարտաճառը՝ «Գրիգոր Խլաթեցու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով։ 1996 թվականի նոյեմբերի 24-ին, Ամենայն Հայոց Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի հրամանով և ձեռամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա[1]։

1995-2000 թվականներին եղել է Ալեք Մանուկյան Գանձատան տնօրեն, 2000-2006 թվականներին՝ Սուրբ Գայանե վանքի վանահայր, 2002 թվականին՝ Գեղարդի վանքի վանահայր, 2006 2008 թվականներին՝ Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի պատվիրակի փոխանորդ, 2008 թվականին՝ Հաղարծնի վանքի վանահայր, 2010 թվականին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի տեսուչ։

Նկարչություն խմբագրել

Ինքնուս նկարիչ է։ Նկարչությամբ սկսել է զբաղվել Հաղարծինում հոգևոր ծառայության ընթացքում՝ տարված Լոռվա բնաշխարհով և հոգևոր մթնոլորտով։ Ստեղծում է նատյուրմորտներ, բնապատկերներ, էտյուդներ, աբստրակտ աշխատանքներ։

Վազգեն Առաջինի մահվան 20-ամյա տարելիցի կապակցությամբ ստեղծել է երջանկահիշատակ կաթողիկոսի բրոնզե դիմաքանդակը։

  Գեղանկարչությունը նույնպես բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև է, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս։  

Աշխատանքները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը, մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2014 – Հայաստանի նկարիչների միություն, գրաֆիկական և ջրաներկ աշխատանքների ցուցահանդես
  • 2015 – Հայարփի արվեստի կենտրոն, Թբիլիսի
  • 2015 – Էջմիածնի մշակույթի տուն
  • 2015 – Հայ նկարիչների ցուցահանդես, Ախալցխա
  • 2015 – Հայ նկարիչների ցուցահանդես, Գևորգյան ճեմարան
  • 2016 – Հայաստանի նկարիչների միություն
  • 2016 – Հայաստանի նկարիչների միություն
  • 2016 – Հայաստանի նկարիչների միություն
Անդամակցություն խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • Խալաթյան, Տ. Ներսեհ Աբեղա (2009) Պատմական վարկածներ Հռիփսիմյանց կույսերի վկայաբանության վերաբերյալ. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԵ (Զ). pp. 14–19[4]:
  • Խալաթյան, Տ. Ներսեհ Աբեղա (2009) Գրիգոր Խլաթեցի. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԵ (Բ). pp. 65–72[5]:
  • Խալաթյան, Տ. Ներսեհ Աբեղա (2008) Ս. Գայանե Վանքի վերանորոգությունները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԴ (Գ). pp. 55–72[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեր Ներսեհ աբեղա Խալաթյան(չաշխատող հղում)
  2. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը
  3. Opening of the Painting Exhibition of Rev. Fr. Nerseh Khalatyan
  4. Խալաթյան, Տ Ներսեհ Աբեղա (2009 թ․ հունիսի 19). «Պատմական վարկածներ Հռիփսիմյանց կույսերի վկայաբանության վերաբերյալ». Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի. ԿԵ: 14–19.(չաշխատող հղում)
  5. Խալաթյան, Տ Ներսեհ Աբեղա (2009 թ․ փետրվարի 19). «Գրիգոր Խլաթեցի». Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի. ԿԵ: 65–72.(չաշխատող հղում)
  6. Խալաթյան, Տ Ներսեհ Աբեղա (2008 թ․ մարտի 19). «Ս. Գայանե Վանքի վերանորոգությունները». Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի. ԿԴ: 55–72. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել