Նեյթան Չապման
Նեյթան Չապման (անգլ.՝ Nathan Chapman 20-րդ դար, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր և երաժիշտ, որն աշխատում է քանթրի երաժշտության բնագավառում, մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ «Գրեմմի», American Music Awards և այլն։ Հայտնի է այնպիսի քանթրի-երգչուհիների հետ աշխատելով, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը և Շենայա Թվեյնը։ Նա նաև եղել է Թեյլոր Սվիֆթի «Taylor Swift», «Fearless», «Speak Now» և «Red» ալբոմների պրոդյուսերը։ Դրանցից առաջինը նրա համար դեբյուտային է եղել պրոդյուսերական ոլորտում[1]։ 2001 թվականին Նեյթան Չապմանը ավարտել է Lee University-ը (Թենեսի)[2]։
Նեյթան Չապման անգլ.՝ Nathan Chapman | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Թենեսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Lee University? |
Մասնագիտություն | բանջոյիստ, երաժիշտ, կիթառահար, մանդոլինահար, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր |
2010 թվականին «Գրեմմի» 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Նեյթան Չապմանը ստացել է «Գրեմմի» մրցանակ տարվա ալբոմի համար[3]։ Նա նաև պրոդյուսերություն է արել The Band Perry, Մարտինա Մակ Բրայդի, Ջուելի, Սառա Լին Էվանսի, Jypsi, Point of Grace, Տրիշա Իերվուդի, Շանայա Թվեյնի, Jimmy Wayne, Rascal Flatts և Լայոնել Ռիչիի երաժիշտների համար[4][5]։ Բացի պրոդյուսերությունից, Նեյթան Չապմանն աշխատել է նաև որպես սեսիոն երաժիշտ և նվագել է կիթառ, բանջո և մանդոլինա[4]։
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Կազմակերպություն | Կատեգորիա | Արդյունք[4] |
---|---|---|---|
2008 | Academy of Country Music | Album of the Year — Taylor Swift,Taylor Swift | Առաջադրված |
2009 | Producer of the Year | Առաջադրված | |
Album of the Year — Taylor Swift, Fearless | Հաղթանակ | ||
Country Music Association | Հաղթանակ | ||
American Music Awards | Favorite Country Album — Taylor Swift, Fearless | Հաղթանակ | |
2010 | Grammy Awards | Record of the Year — Taylor Swift, «You Belong with Me» | Առաջադրված |
Best Country Album — Taylor Swift, Fearless | Հաղթանակ | ||
Album of the Year — Taylor Swift, Fearless | Հաղթանակ | ||
Academy of Country Music | Producer of the Year | Առաջադրված | |
2011 | Album of the Year — Taylor Swift, Speak Now | Առաջադրված | |
Producer of the Year | Առաջադրված | ||
Dove Awards | Best Country Album — Point of Grace, No Changin' Us | Հաղթանակ | |
Best Holiday Album — Point of Grace, Home for the Holidays | Հաղթանակ | ||
2014 | Grammy Awards | Album of the Year — Taylor Swift, Red | Առաջադրված |
Best Country Album — Taylor Swift, Red | Առաջադրված | ||
2016 | Album of the Year — Taylor Swift, 1989 | Հաղթանակ | |
Best Pop Vocal Album — Taylor Swift, 1989 | Հաղթանակ |
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ Morris, Edward (2006 թ․ դեկտեմբերի 1). «When She Thinks "Tim McGraw," Taylor Swift Savors Payoff». CMT. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Harbin, Beth (2009 թ․ դեկտեմբերի 9). «Lee Alumnus Nathan Chapman Stands Out In The Country Music Business». The Chattanoogan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «52nd Grammy Awards». Grammy.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Credits». Nathan Chapman website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Shania Twain Returns To Country Songs Chart». Billboard. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.