Նելլի Դիներ

Եվրոպայի և Swissair -ի առաջին բորտուղեկցորդուհին

Նելլի Հեդվիգ Դիներ (գերմ.՝ Nelly Hedwig Diener[1], փետրվարի 5, 1912(1912-02-05) - հուլիսի 27, 1934(1934-07-27), Վուրմլինգեն), Եվրոպայում առաջին բորտուղեկցորդուհին, ով աշխատել է շվեյցարական Swissair ավիաընկերությունում։

Նելլի Դիներ
գերմ.՝ Nelly Hedwig Diener
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1912(1912-02-05)
Մահացել էհուլիսի 27, 1934(1934-07-27) (22 տարեկան)
Մահվան վայրՎուրմլինգեն
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունուղեկցորդ
 Nelly Diener Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առաջին բորտուղեկցորդուհիներ խմբագրել

Աշխարհում առաջին ուղեկցորդուհին հերթապահել է 1911 թվականին DELAG ընկերության LZ 10 Schwaben առևտրային դիրիժաբլում։ 1927 թվականի մայիսի 1-ին British Imperial Airways-ն աշխարհում առաջին անգամ վարձել է բորտուղեկցորդի Լոնդոն-Փարիզ երթուղով։ Բորտուղեկցորդի մասնագիտությունը սկիզբ է դրվել Boeing Air Transport-ի (այժմ՝ United Airlines) գործառնական մենեջերների կողմից, ովքեր 1930-ականներին կարծում էին, որ բորտուղեկցորդուհիները հանգստացնող ազդեցություն կունենան ուղևորների վրա՝ նվազեցնելով թռիչքի ընթացքում նրանց վախը, որն այդ ժամանակ համարվել է էկզոտիկ։ 1930 թվականի մայիսի 15-ին ամերիկացի բուժքույր Էլեն Չըրչը (1904–1965) դարձել է աշխարհում առաջին բորտուղեկցորդուհին, ով ուղեկցել է Boeing Air Transport ընկերության երեք շարժիչանի Boeing 80A ինքնաթիռի ուղևորներին։

Եվրոպայի առաջին բորտուղեկցորդուհին խմբագրել

 
Նելլի Դիները CurtissAT-32C Condor-ի խոհանոցում (1934)
 
Նելլի Դիները ուղևորների հետ Curtiss AT-32C Condor-ի խցիկում (1934)

1934 թվականի սկզբին Նելլի Դիները դարձել է շվեյցարական Swissair ավիաընկերության առաջին ուղեկցորդուհին Եվրոպայում։ «Աերո-Ռեվյու» ամսագիրը նրան փառաբանել է որպես «շիկահեր, գանգուր մազերով երկար թարթիչներով տիկին», կամ որպես «օդի հրեշտակ»[2]։ Նա բավականություն է պատճառել ուղևորներին իր ձեռքով պատրաստված ուտելիքներով և խմիչքներով։ Swissair-ի գործունեության առաջին տարիներին սնունդը ներառված չի եղել թռիչքի գնի մեջ։ Առևտրային օդանավերի ստեղծման սկզբնական շրջանում տարածքի սղության պատճառով տեղ չի հատկացվել խոհանոցի համար։ Առաջարկել են թեյ, սուրճ, բուտերբրոդներ, ապուր և մրգեր[3][4]։ Նելլի Դիները հանգստացրել է այն ուղևորներին, ովքեր վախեցել են թռչելուց, թռիչքի վախից ուշադրությունը շեղելու համար նրանցից շատերի հետ զբաղվել է թղթախաղով, ձեռագործով և երգեցողությամբ։ Swissair ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ի սկզբանե իրենց գործն արել են առանց համազգեստի և ստիպված են եղել բավարարվել միայն սպիտակ գոգնոցով, մյուս կողմից, օդանավից դուրս կատարված լուսանկարներում հիմնականում Նելլի Դիները պատկերված է թռիչքային բաճկոնով, տաբատով և գլխարկով։ Նրա պաշտոնը բացիկի վրա նշված է որպես «Swissair „Կոնդոր“ արագընթաց ինքնաթիռի ուղեկցորդուհի»[5]։

Մահ խմբագրել

Որպես Եվրոպայի առաջին կին բորտուղեկցորդուհի՝ Նելլի Դիները հայտնի է դարձել նաև երկրի սահմաններից դուրս։ Նա զոհվել է 22 տարեկանում՝ 83[5] թռիչքներից հետո, 1934 թվականի հուլիսի 27-ին Ցյուրիխ-Բեռլին երթուղու[6] 14 տեղանոց CurtissAT-32C Condor (համարը CH-170) ինքնաթիռի Վուրմլինգենի մերձակայքում տեղի ունեցած վթարի ժամանակ։

  Swissair-ի 1934 ֆինանսական տարվա զեկույցում վթարի և դրա պատճառների մասին ասվում է հետևյալը․ Անցած ֆինանսական տարում մեր ընկերությունը մեծ վնաս կրեց առաջին լուրջ ավիավթարից՝ 1934 թվականի հուլիսի 27-ին Տուտլինգենի տարածքում Curtiss-Condor ինքնաթիռի կործանման պատճառով։ Պաշտոնական քննչական հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ վթարի պատճառը շարժիչի տեղակայման ժամանակ աջ կողմի առջևի երկու միացնող լարերի քողարկված խզումն էր։ Այդ միջադեպի հետ կապված բոլոր գանգատները լիովին բավարարված են։ Անձնակազմի հավատարիմ անդամները՝ օդաչու պարոն Արմին Մյուլեմատերը, օդանավի ռադիստ պարոն Հանս Դաշինգերը, բորտուղեկցորդուհի Նելլի Դիները, զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս և մենք պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը։
-
 

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Нелли Динер, ангел воздуха. ISBN 978-3-03762-076-2.
  2. Benedikt Meyer: Im Flug. Schweizer Airlines und ihre Passagiere, 1919—2002. Chronos, Zürich 2014, ISBN 978-3-0340-1238-6, S. 40.
  3. С появлением в 1947 году Douglas DC-4 Swissair смогла предлагать горячее питание во время полетов.
  4. Swissinfo (2. April 2002): Pionierin der Zivilluftfahrt.(չաշխատող հղում) swissinfo.ch, abgerufen am 13. Dezember 2008.
  5. 5,0 5,1 «Nelly Diener, Stewardess».
  6. Schweizer Radio DRS: Die schwersten Unfälle der Swissair.(չաշխատող հղում) Abgerufen am 13. Dezember 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Դիներ» հոդվածին։