Աերոֆոբիա (հին հունարեն՝ ἀήρ — «օդ» և φόβος — վախ), վախ թռիչքներից և թռչող սարքերից։

Աերոֆոբիա
Տեսակֆոբիա և հիվանդության կարգ
Բոինգ 747 օդանավ

Նկարագրություն խմբագրել

Աերոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ այլ ֆոբիաների, օրինակ կլաուստրոֆոբիայի (վախ փակ տարածությունից) կամ ակրոֆոբիայի (վախ բարձրությունից) առկայության վկայություն։ Աէրոֆոբիան առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ սիմպտոմ։

Տարբեր տվյալների համաձայն, սովորաբար աէրոֆոբիան հայտնվում է 25 տարեկանից հետո։ Չափահաս և ակտիվ բնակչության մոտ 15 %-ը կարող է ունենալ աէրոֆոբիա[1]։

Նշանները խմբագրել

Աերոֆոբիայի առկայության հիմնական նշանը թռիչքից մի քանի օր առաջ նյարդայնությունն է, նաև թռիչքից հրաժարվելը վախի պատճառով, թռիչքի ժամանակ սրտի աշխատանքի արագացումը, քրտնած ափերը, ալկոհոլի անհրաժեշտությունը որպես հանգստացնող միջոց, ավիավթարների երևակայական պատկերների առաջացումը և այլ սթրեսային հոգեկան և ֆիզիկական երևույթներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել