Նելի Ժակմար կամ Ժակմար Անդրե (ֆր.՝ Nélie Jacquemart, Jacquemart-André, հուլիսի 25, 1841(1841-07-25)[1][2][3], Փարիզ - մայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ, արվեստի հավաքորդ և բարեգործ, Փարիզի Ժակմար-Անդրե թանգարանի հիմնադիր։

Նելի Ժակմար
ֆր.՝ Nélie Jacquemart
Ծնվել էհուլիսի 25, 1841(1841-07-25)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էմայիսի 14, 1912(1912-05-14)[1][2][3] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, նկարչուհի, մեկենաս և բարեգործ
Ոճակադեմիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԺակմար-Անդրե թանգարան և Chaalis Abbey?
ՈւսուցիչԼեոն Կոնիե և Էրնստ Էբեր
ԱմուսինԷդուարդ Անդրե
 Nélie Jacquemart Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Կոռնելիա Ժակմարը ծնվել է 1841 թվականի հուլիսի 25-ին Փարիզում՝ ոչ հարուստ ընտանիքում։ Վաղ տարիներից նրան հովանավորել է Պամելա դե Վատրին՝ Շալի աբայության հարուստ տիրուհին։ Նրա շնորհիվ Նելին կարողացել է կրթություն ստանալ՝ ընդունվելով Փարիզի կերպարվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցչուհին է դարձել Լեոն Կոնեն[6][7]։

1863 թվականին Նելին առաջնաելույթ է ունեցել Փարիզի սալոնում երկու ժանրային պատկերներով[8]։ Նա նաև նկարել է կրոնական պատկերներ Փարիզի եկեղեցիների համար, սակայն հետզհետե նրա հիմնական մասնագիտությունը դարձել է դիմանկարի ժանրը[6]։ Նկարչուհուց դիմանկարներ են պատվիրել շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ նախագահ Լուի-Ադոլֆ Տիեր[6]։ Նրա որոշ աշխատանքներ ավելի ուշ ցուցադրվելու էին 1878 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[8]։

 
Նելի Ժակմար, Էդուրարդ Անդրեի դիմանկարը, 1872

1872 թվականին Նելին նկարել է բանկիր և հավաքորդ Էդուարդ Անդրեի դիմանկարը։ Ինը տարի անց՝ 1881 թվականին, ամուսնացել է նրա հետ և ամուսնու հետ բնակություն է հաստատել Օսման բուլվարում գտնվող նրա առանձնատանը։ Ամուսնությունից հետո Նելին դադարել է նկարել, սակայն նրա նախաձեռնությամբ զույգը շատ է ճամփորդել, այդ թվում նաև Իտալիա և ձեռք է բերել բազմաթիվ արվեսի գործեր և առաջին հերթին իտալացի գեղանկարիչների աշխատանքներ (Անդրեա Մանտենյա, Ջովաննի Բելլինի, Սանդրո Բոտիչելլի, Վիտտորե Կարպաչչո, Պաոլո Ուչելլո)[6]։ Աստիճանաբար նրանց առանձնատունը վերածվել է թանգարանի, որտեղ յուրաքանչյուր շինությունում ներկայացված էր կոնկրետ ժամանակաշրջանի արվեստ (18-րդ դարի գերակշռությամբ)[7]։

Էդուարդ Անդրեն մահացել է 1894 թվականին՝ իր ողջ ունեցվածքը կտակելով Նելիին։ Ամուսնու մահից հետո նա շարունակել է ճամփորդել՝ հարստացնելով իրենց ընդհանուր հավաքածուն և 1902 թվականին վերադարձել է Ֆրանսիա, որտեղ գնել է Շալի աբբայությունը՝ ամուսնու հետ ձեռք բերած արվեստի առարկաները այնտեղ տեղավորելու համար[6]։

Նելի Ժակմար-Անդրեն մահացել է 1912 թվականին։ Իրեն պատկանող ողջ գույքն ու արվեստի ստեղծագործությունները նա կտակել է Ֆրանսիայի ինստիտուտին՝ պայմանով, որ Փարիզի առանձնատունը և Շալի աբբայությունը կդարձվի հասանելի հանրության լայն շրջանակներին, ինչը և իրագործվել է 1913 թվականին[6]։ Ներկայումս առանձնատանն է գտնվում Ժակմար-Անդրե թանգարանը, իսկ աբբայությունում՝ նրա մասնաճյուղը[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nelie Jacquemart (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nelie Barbe Hyacinthe JacquemartOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Figaro
  7. 7,0 7,1 Institut de France
  8. 8,0 8,1 Dictionnaire universel des contemporains, 1880, էջ 982
  9. «Musée Jacquemart-André» (ֆրանսերեն). Institut de France.
  10. «Chaalis» (ֆրանսերեն). Larousse.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելի Ժակմար» հոդվածին։