Նարկոտիկ բույսեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Նարկոտիկ բույսեր (հունարեն՝ νάρχωϊιχόϛ - թմրեցնող, անզգայացնող), բույսեր, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը գրգռող կամ ընկճող նյութեր։ Մեծ մասամբ բարձրակարգ են, ստորակարգ են միայն որոշ սնկեր։

Գուշակների եղեդփակ, Salvia divinorum

Բույսերի օրինակներ խմբագրել

Նարկոտիկ բույսերից են քնաբեր խաշխաշը, ծխախոտը, հնդկական կանեփը, ելաբույսը, մահամորմը,բանգին, թեյը, սրճենին և այլն։ Նարկոտիկ բույսերի ազդող նյութը գլխավորապես ալկալոիդներն են։ Մեկ բույսը կարող է պարունակել մի քանի ալկալոիդ (օրինակ, քնաբեր խաշխաշի ափիոնը բաղադրում է 25 տարբեր ալկալոիդ՝ մորֆին, նարկոտին, պապավերին, կողեին և այլն), որոնք մեծ մասամբ գտնվում են օրգանական թթուների աղերի ձևով և ունեն ֆիզիոլոգիական մեծ ակտիվություն։ Դրանով է պայմանավորված Նարկոտիկ բույսեր-ի ուժեղ ներ գործությունը օրգանիզմի վրա։

Կիրառումը խմբագրել

Շատ նարկոտիկ բույսեր արժեքավոր դեղաբույսեր են և կիրառվում են նյարդային համակարգի, ներքին օրգանների ու այլ հիվանդությունների բուժման համար)։ Բազմաթիվ նարկոտիկ բույսեր խիստ թունավոր են, և դրանցից ստացված պատրաստուկները հաճախակի օգտագործելիս առաջանում է թմրամոլություն։ Շատ ժողովուրդներ նարկոտիկ բույսերն օգտագործում են ծխելու, ծամելու համար։ Որպես ըմպելիք տարածված են թեյը, սուրճը, կակաոն։ Ծխախոտից ստացվող նիկոտինը, ելաբույսից՝ անաբազինն օգտագործում են որպես միջատասպան։ Մախորկայից ստացվում է կիտրոնաթթու։

Տարածված շրջաններ խմբագրել

Նարկոտիկ բույսերը տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում, Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում նարկոտիկ բույսերից մշակվում էր մահամորմը, թեյը, ծխախոտը։ ՀԽՍՀ-ում աճում են սովորական արջընկույզը, մշակվում է ծխախոտ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 206