Նատելլա Վագիֆովնա Կրապիվինա (ուկրաիներեն՝ Нателла Вагіфівна Крапівіна, օրիորդական ազգանունը՝ Ալիևա, ապրիլի 7, 1982(1982-04-07), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պրոդյուսեր, տեսահոլովակների հեղինակ և ռեժիսոր[1]։

Նատելլա Կրապիվինա
ուկրաիներեն՝ Нателла Вагіфівна Крапівіна
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1982(1982-04-07) (42 տարեկան)
ԾննդավայրԱշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր և երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր
Ծնողներհայր՝ Vagif Aliyev?
Պարգևներ և
մրցանակներ
 Natella Krapivina Վիքիպահեստում

Ավելի հայտնի է որպես երգչուհի LOBODA–ի (2010-2021)[2] երաժշտական պրոդյուսեր, «Орёл & решка» հեռուստատեսային նախագծի և TeenSpirit պրոդյուսերական ստուդիայի ստեղծող[3]։ 2021 թվականի հունիսին Կրապիվինան հայտարարել է Սվետլանա Լոբոդայի հետ պայմանագիրը խզելու և շոու բիզնեսից հեռանալու մասին[4]։ 2018 թվականին նա կատարել է իր դեբյուտը որպես կինոպրոդյուսեր՝ ներկայացնելով Ալեքսանդր Գորչիլինի «Թթու» լիամետրաժ ֆիլմը[5]։

Կենսագրություն խմբագրել

Նատելլան ծնվել է Աշխաբադում[6][7], ուկրաինացի ծրագրավորող, ծագումով ադրբեջանցի Վագիֆ Ալիևի ընտանիքում[7]։ Մոր կողմից նա հայկական արմատներ ունի, տատիկը հայ է[8]։ Մինչև տասնմեկ տարեկան ապրել է Թուրքմենստանում։ 2003 թվականին ավարտել է Կիևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։

2022 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ «Նատելլա Կրապիվինան և նրա քույրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն»[9]։

Ամուսնացել է գործարար Դմիտրի Կրապիվինի հետ, սակայն ամուսնալուծվել է, ամուսնությունից ունի դուստր՝ Սոֆյան, որը՝ ծնվել է 2003 թվականին։

TeenSpirit Studio խմբագրել

Դեռևս ինստիտուտում Նատելլան հասկացել է, որ այնքան էլ ճշգրիտ չի ընտրել մասնագիտությունը, և նա ցանկանում է ավելի մոտ լինել ստեղծագործությանը։ Այսպես, Կրապիվինան որոշել է ստեղծել իր սեփական պրոդյուսերական ստուդիան՝ «TeenSpirit»-ը։ «Орёл & решка» նախագծի ստեղծումը ինքնաբուխ գաղափար է եղել, որը վերածվել է լայնածավալ նախագծի[10]։ Իր գործընկերներ Ելենա և Եվգենի Սինելնիկովների աջակցության շնորհիվ նրանք միասին կարողացել են իրականացնել երազանքը և նորություն մտցնել հեռուստատեսային հաղորդումների ռուսալեզու հատվածում։ Ստուդիան զբաղվում է վիդեո և հեռուստահաղորդումների արտադրությամբ, որոնցից ամենատարածվածներն են «M-ի շուրջը»-ը Լեսյա Նիկիտյուկի հետ (Ռուսաստանում՝ «Լեսյա Զդեսյա»), «Խոհանոց Դմիտրի Շեպելևի հետ» և այլն։

LOBODA խմբագրել

2010 թվականին Կրապիվինան հանդիպել է երգչուհի Սվետլանա Լոբոդային և դարձել նրա երաժշտական պրոդյուսերը[11][12]։

Նատելլա Կրապիվինան Սվետլանայի հետ աշխատելու մասին գրել է․

  Սվետլանան միակ արտիստն է ուկրաինական բեմում, ով ունակ է բացարձակապես ցանկացած փորձի[13]։  

2021 թվականի հունիսի 8-ին Ֆիլիպ Կիրկորովի հետ ունեցած սկանդալի հետ կապված[14][15], Կրապիվինան հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Սվետլանա Լոբոդայի հետ[16][17]։

Gadar խմբագրել

Սվետլանա Լոբոդայի և նրա հնչյունային պրոդյուսեր Միխայիլ Կոշևիմի հետ համագործակցելով՝ Կրապիվինան հիմնել է նոր BogArt երաժշտական ձայնագրման ստուդիան և իր աշխատանքի շրջանակներում ներկայացրել ռեփեր Gadar-ի առաջին սինգլը՝ «Մի լացիր»։ Կատարողի դեբյուտային երգը, որը հավասարակշռում է հիփ-հոփի, գրիմի և ռեփի խաչմերուկում փոփ երաժշտության տարրերով, ձայնագրվել է Նատելլայի և Սվետլանայի ղեկավարությամբ։ LOBODA թիմի և Gadar-ի համագործակցությունը Ուկրաինայում փողոցային մշակույթի մասսայականացման սկիզբն է եղել[18]։

Արտյոմ Իվանով խմբագրել

2018 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Նատելլա Կրապիվինան համալրել է իր թիմը նոր անդամով, որը «Ին-Յան» խմբի մենակատար Արտյոմ Իվանովն է եղել[19]։ Նատելլայի հետ համագործակցելով՝ նա կատարել է իր դեբյուտը որպես մենակատար և թողարկել իր առաջին սինգլը՝ «Արի ինձ մոտ»[20]։

Այլ արտիստներ խմբագրել

2017 թվականին Նատելլա Կրապիվինան տեսահոլովակ է նկարահանել Դիանա Արբենինայի համար «Արթնացրու ինձ» երգի համար, որի պրեմիերան կայացել է հունիսի 8-ին։ Նկարահանումները իրականացվել են Պորտուգալիայում։

Նատելլան իր տեսանյութի մասին ասել է․

  Երբ առաջին անգամ լսեցի «Արթնացրու ինձ» երգը, այնպիսի զգացողություն առաջացավ, որ ես ընկել եմ հսկայական ալիքի մեջ։ Ես զգացի ծովի, անտառի, անձրևի հոտը ու հասկացա, որ այս պատմությունը կպատմեմ որպես տարերք, որպես մթնոլորտային երևույթ։ Որովհետև սերը միշտ էլ տարերք է։ Այն կարող է մաքրել և բարձրացնել, կամ չի կարող թողնել կենդանի տարածք։ Սերը թթվածին է։ Իսկ մեր տեսահոլովակում շատ օդ կա[21]։  

Ֆիլմագրություն խմբագրել

2018 թվականին Նատելլա Կրապիվինան իր դեբյուտն է կատարել որպես լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր՝ նկարահանելով ռեժիսոր Ալեքսանդր Գորչիլինի «Թթու» ֆիլմը, որն արժանացել է «Կինոտավր» կինոփառատոնի «Կինոտավր դեբյուտ» մրցանակին[22]։

Նատելլա Կրապիվինան ձեռք է բերել Կարինա Դոբրոտվորսկայայի «Որևէ մեկը տեսե՞լ է իմ աղջկան։ 100 նամակ Սերյոժային» գրքի հիման վրա ֆիլմի նկարահանման իրավունքները։ Կրապիվինայի խոսքով՝ ինքը սիրահարված է այս ստեղծագործությանը, իսկ Սերգեյ Դոբրոտվորսկու հոդվածները մեծապես ձևավորել են նրա ճաշակը կինոյում[23]։ «Որևէ մեկը տեսե՞լ է իմ աղջկան» ֆիլմը թողարկվել է լայն կինովարձույթ 2021 թվականի փետրվարին[24]։

Զուգահեռաբար աշխատել է նաև «Орёл & решка» շոուի հիման վրա ֆիլմի ստեղծման ուղղությամբ։ Նատելլայի խոսքով՝ դա կլինի «Տղաները Վեգասում» ֆիլմի նման մի բան՝ միայն ծրագրի հիման վրա։

Հեռուստանախագծեր խմբագրել

Հեռուստահաղորդումներ և հեռուստանախագծեր TeenSpiritStudio խմբագրել

  • «Орёл & решка» («Ինտեր», «Ուրբաթ», «K1»)
  • «Орёл & решка։ Շոփինգ» («Ինտեր», «Ուրբաթ», «K1»)
  • «M-ի շուրջը (Լեսյան և զդեսյան Ռուսաստանում)» («Ինտեր», «Ուրբաթ»)։
  • Ընտանեկան շուն («Ինտեր»)
  • «Խոհանոց Դմիտրի Շեպելևի հետ» («Ինտեր»)

TeenSpirit Studio սերիալներ խմբագրել

  • 2016 — «Орёл & решка։ Նոր Տարի»։ («Ուրբաթ»)

Տեսագրություններ խմբագրել

2013
  1. LOBODA - «Կոհանա»
2014
  1. LOBODA - «Նայիր երկնքին» (feat. Emin)
  2. Նյուշա - «Միայն» / «Don't You Wanna Stay»
2015
  1. LOBODA - «Պետք չէ», «Տուն գնալու ժամանակն է», «Օբիլիշ»
2016
  1. LOBODA - «Գրողի ծոցը սերը», «Քո աչքերը»
  2. Gadar - «Մի լացիր»
2017
  1. LOBODA - «Պատահական»
  2. Դիանա Արբենինա և գիշերային դիպուկահարներ - «Արթնացրու ինձ»
2018
  1. LOBODA - «Տղան»
  2. Դիանա Արբենինա և Գիշերային դիպուկահարներ - «Տխուր մարդիկ»
  3. LOBODA - «Թռիր»
  4. LOBODA - «SuperSTAR»
2019
  1. LOBODA - INSTADRAMA
  2. LOBODA - «Գնդակ- հիմար»

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Հեռուստատեսային նախագծեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Անվանում Արդյունք
2014 ТЭФИ «Образ жизни» ժամանցային ծրագիր «Орёл и решка. На краю света» Հաղթանակ[25]
2015 Հեռուստատրիումֆ Տեղեկատվական ժամանցային հողարդում «Орел и решка» Հաղթանակ
2016 ТЭФИ «Образ жизни» ժամանցային ծրագիր «Орел и решка. Кругосветка» Հաղթանակ[26]
2016 Հեռուստատրիումֆ Տեղեկատվական ժամանցային հողարդում «Орел и решка» Հաղթանակ

Կինոնախագծեր խմբագրել

Տարի Մրցանակ Մրցանակ Ստեղծագործություն Արդյունք
2018 Կինոտավր «Кинотавр. Дебют» մրցույթի մրցանակ «Кислота» Հաղթանակ

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ, ստեղծագործություն Արդյունք
2015 Yuna Լավագույն տեսահոլովակ («Смотришь в небо» feat. EMIN) Առաջադրված
2015 M1 Music Awards Տարվա տեսահոլովակ («Пора домой») Հաղթանակ
2016 Yuna Լավագույն տեսահոլովակ («Пора домой») Առաջադրված
2016 RU.TV 2016 մրցանակ Հեռակա տեսանյութ («Пора домой») Առաջադրված
2016 M1 Music Awards Տարվա տեսահոլովակ («К чёрту любовь») Հաղթանակ
2017 RU.TV 2017 մրցանակ Լավագույն կրեատիվ («Твои глаза») Հաղթանակ
2018 RU.TV 2018 մրցանակ Լավագույն տեսահոլովակ («Парень») Առաջադրված

Ալբոմներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ, ստեղծագործություն Արդյունք
2017 MusicBox իրական,մրցանկա[27] Տարվա ալբոմ («H2Lo») Հաղթանակ
2018 Մուզ-ТВ 2018 մրցանակ Լավագույն ալբոմ («H2Lo») Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Альбом жизни Нателлы Крапивиной» (ռուսերեն). 11 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  2. «Нателла Крапивина: «В «Голосе страны» Лобода однозначно участвовать не будет»» (ռուսերեն). 7 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Нателла Крапивина: Первый год «Орел и Решка» работала себе в убыток» (ռուսերեն). 8 декабря 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Продюсер Лободы расторгла контракт с певицей после скандала с Киркоровым» (ռուսերեն). 8 июня 2021. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  5. ««Кислота» Александра Горчилина: самый убедительный дебют на «Кинотавре»». Афиша Daily. 2018 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Продюсер Лободы прокомментировала отсутствие концертов в Украине» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 «"Огненная смесь": Нателла Крапивина (Алиева) впервые рассказала об армянских корнях». ru.armeniasputnik.am (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Акпер Гасанов (2020 թ․ հոկտեմբերի 28). «О людях и манкуртах». zerkalo.az (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «МВД России информирует, что Нателла Крапивина и ее сестра не являются гражданами Российской Федерации». mvdmedia.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  10. «В "Орле и решке" покажут адские и райские уголки мира» (ռուսերեն). 3 ноября 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «Продюсер Loboda Нателла Крапивина о личной жизни: "Я не совсем одна, но одинока"» (ռուսերեն). 10 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  12. «Нателла Крапивина: «Миром правят идеи!»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  13. «Продюсер Светланы Лободы: «Мы создаем настоящий космический корабль»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  14. Елена ПЕТРОВА (2021 թ․ հունիսի 8). «Жуткий скандал в шоу-бизнесе: взбешенный Филипп Киркоров набросился на Светлану Лободу». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  15. Ольга ЛИБГАРДТ (2021 թ․ հունիսի 4). «Филипп Киркоров и брошенный любовник Бузовой шокировали публику своим поведением». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  16. «Продюсер Лободы сообщила о завершении сотрудничества с певицей после скандала с Киркоровым». Газета.Ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  17. Елена ПЕТРОВА (2021 թ․ հունիսի 8). «Продюсер Лободы объявила о завершении сотрудничества на фоне скандала с Киркоровым». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  18. «LOBODA объявила о старте нового проекта» (ռուսերեն). 28 сентября 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. «Продюсер Светланы Лободы пополнила свой коллектив новым участником». 2018 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «Стало известно, кто написал хит Лободы «SuperSTAR»». 2018 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  21. «Нателла Крапивина представила первый клип для Дианы Арбениной» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  22. «"Кислота"». ТАСС. 2018 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. ««Я думаю, что обособленность Украины будет только усиливаться»» (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
  24. Прокатная десятка // Коммерсантъ. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2021.
  25. «Тревел-шоу "Орёл и решка. На краю света" стало победителем премии ТЭФИ-2014» (ռուսերեն). 1 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  26. «Названы первые лауреаты ТЭФИ-2016» (ռուսերեն). 28 июня 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  27. «Названы победители "Реальной премии MusicBox 2017"» (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատելլա Կրապիվինա» հոդվածին։