Նատալյա Մեկլին

ռուս մայոր, գրող, Խորհրդային Միության հերոս

Նատալյա Ֆեոդորովնա Մեկլին (ռուս.՝ Наталья Фёдоровна Ме́клин, ամուսնու ազգանունով՝ Կրավցովա, սեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1], Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 5, 2005(2005-06-05)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մայոր, գրող, Խորհրդային Միության հերոս (1945)։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամակցել է 1943 թվականից[2][3]։

Նատալյա Մեկլին
սեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1] - հունիսի 5, 2005(2005-06-05)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԼուբնի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումմայոր
ԶորամասNight Witches?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Մեկլինը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Լուբնիում (Պոլտավայի նահանգ, Ուկրաինա)։ Դպրոցական տարիներն անցկացրել է Խարկովում ու Կիևում, որտեղ 1940 թվականին գերազանցությամբ ավարտել է № 79 միջնակարգ դպրոցը։ Ավագ դասարաններում սովորելիս տարվել է սավառնարվեստով։ Գրանցվել է Կիևի պիոներների պալատին կից սավառնակային դպրոց։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի առաջին կուրսը։

1941 թվականի հոկտեմբերի սկզբին սեփական սիմումի համաձայն ընդունվել է 588-րդ գիշերային թեթև ռմբակոծիչ ավիացիոն գունդ, որը կազմակերպվել էր հայտնի օդաչու, Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովայի նախաձեռնությամբ[Ն 1]։ 1942 թվականին ավարտել է Օդաչուների Էնգելսյան ռազմական ավիացիոն դպրոցը։

Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում Նատալյա Մեկլինը գտնվել է 1942 թվականի մայիսից։ Եղել է էսկադրիլիայի կապի պետ, օդաչու, ավագ օդաչու և ավիացիոն գնդի օղակի հրամանատար։ Կռվել է Հարավային, Հյուսիսկովկասյան, 4-րո Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատներում։ Ընդհանուր առմամբ օղակի հրամանատար Նատալյա Մելկինը կատարել է 980 ռազմական թռիչք, որոնց ընթացքում թշնամու վրա է նետվել 147 տոննա ռումբ։

1945 թվականի փետրվարի 23-ի հրամանով՝ գվարդիայի լեյտենանտ Նատալյա Ֆեոդորովնա Մեկլինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում («Ոսկե աստղ» մեդալ № 4855)[Ն 2]:

1945 թվականի հոկտեմբերից Նատալյա Մեկլինը եղել է պահեստային։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երկու կուրսերը։

1947 թվականի հոկտեմբերից կրկին եղել է բանակում։ 1953 թվականին ավարտել է Օտար լեզուների ռազմական ինստիտուտը (1948-1953)։ Ծառայել է որպես ավագ ռեֆերենտ-թարգմանիչ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության 6-րդ վարչությունում։ 1956 թվականի հունվարին ամուսնացել է Յու. Ֆ. Կրավցովի հետ և վերցրել նրա ազգանունը։

1957 թվականի սեպտեմբերին մայոր Նատալյա Կրավցովան հեռացել է ծառայությունից։ Աշխատել է Խորհրդային բանակի գլխավոր շտաբի վարչության տեղեկատվական բաժնում որպես թարգմանիչ-ռեֆերենտ, ապա Օտար լեզուներով ռազմատեխնիկական գրականության հրատարակչությունում որպես թարգմանիչ, խմբագիր։ Զբաղվել է գրական գործունեությամբ և ապրել է Մոսկվայում։

1972 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության, «Կարմիր բանակի օտար լեզուների ռազմական ինստիտուտի» ընկերների ակումբի անդամ։

Սիրել է դասական գրականություն (Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» ստեղծագործությունները), երաժշտություն (Բեթհովեն, Շոստակովիչ), բալետ («Ժիզել»)։ Սիրելի ֆիլմերը՝ «Անապատի սպիտակ արևը», «Ծառայում էին երկու ընկեր», «Խաղաղ Դոն»։ Դերասաններից առանձնացնում էր Ժան Գաբենին, Սոֆի Լորենին, Գալինա Ուլանովային։ Սիրելի մարզաձևը՝ սպորտային մարմնամարզություն։

Նատալյա Մեկլինը մահացել է 2005 թվականի հունիսի 5-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  По-2 ինքնաթիռների մոտ Ռուֆինա Գաշևան և Նատալյա Մեկլինը
  Լեյտենանտ Ն. Մեկլին
  Լեյտենանտ Ն. Մեկլին

Ստեղծագործություններ խմբագրել

Նատալյա Մեկլինը հեղինակել է մեծ թվով ակնարկներ ու պատմվածքներ։ Նրա «Վերադարձի՛ր թռիչքից» վիպակների ժողովածուն արժանացել է Ֆադեևի անվան մեդալի։

Վիպակներ

  • Գիշերային երկնքում (ռուս.՝ В ночном небе, Մոսկվա, 1972),
  • Մայրամուտից մինչև արշալույս (ռուս.՝ От заката до рассвета, Մոսկվա, 1967),
  • Դպրոցական նստարանից՝ պատերազմ (ռուս.՝ Из-за парты — на войну, Մոսկվա, 1976),
  • Վերադարձի՛ր թռիչքից (ռուս.՝ Вернись из полёта!, Մոսկվա, 1979),
  • Ամպերի հետևում արևն է (ռուս.՝ За облаками — солнце),
  • Հոսպիտալային պալատ (ռուս.՝ Госпитальная палата),
  • Այրվող ինքնաթիռում (ռուս.՝ На горящем самолёте

Հիշատակ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Մեկլինի շիրմաքարը Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (2010)

Նշումներ խմբագրել

  1. Գունդը, որի կազմում ընդգրկված էին բացառապես կանայք, ստեղծվել է 1941 թվականի հոկտեմբերին։ 1943 թվականի փետրվարին վերակազմավորվել է 46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդի։ Ունենալով По-2 (У-2) թեթև ինքնաթիռներ՝ գնդի զինվորական անձնակազմն ընդհանուր առմամբ կատարել է 24 հազար ռազմական թռիչա, թշնամու վրա նետել 3 հազար տոննա ռումբեր։ Գունդն ստացել է Թամանյան պատվավոր անվանումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Սուվորովի III աստիճանի շքանշաններով և ստացել Գերագույն գլխավոր հրամանատարության 22 շնորհակալագիր։ Պատերազմի ընթացքում գունդը կորցրել է 31 օդաչու, որոնցից հինգը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ 23 օդաչուներ ստացել են Խորհրդային Միության հերոսի, երկուսը՝ Ռուսաստանի հերոսի կոչում։
  2. Պագևատրման թղթում գրված է. «Գվարդիայի լեյտենանտ Մելկինը գերմանական նվաճողների դեմ պայքարի ուղղությամբ կատարված ռազմական գործողությունների ընթացքում կատարել է 840 ռազմական ինքնաթիռային թռիչք По-2 ինքնաթիռով՝ 1120 ժամ ռազմական հարձակումներով։ Ունի 1450 ժամ ընդհանուր հարձակումներ։ Գիշերային հարձակումները՝ 1200 ժամ։ Հակառակորդի մոտոմեխմասերի ու կենդանի ուժի ոչնչացման նպատակով նետել է 132 տոննա ռումբ։ Ռումբերի դիպուկ հարվածների արդյունքում թշնամու շարքերում առաջացել է 178 ուժեղ պայթյուն, 162 հրդեհի օջախ։ Ոչնչացվել ու վնասվել է հակառակորդի 3 անցատեղ, 2 հրետանային մարտկոց, 1 լուսարձակ, 3 գնդացրային կետեր, գումարտակից ավելի հետևակ։ Հակառակորդի զորքերին նետվել է 800 հազար թռուցիկ։ .... Մարտական աշխատանքի լարված օրերին ընկ. Մեկլինը կատարել է 9-10-ական ինքնաթիռային թռիչք։ Ռմբանետման արդյունավետությունը բարձր է։ Նրա ամբողջ մարտական աշխատանքն օրինակ է ծառայում ողջ անձնակազմի համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 TracesOfWar
  2. 2,0 2,1 Меклин (Кравцова) Наталья Федоровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 66. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  3. 3,0 3,1 Биография Н. Ф. Меклин на сайте «Герои страны».
  4. Наградной лист. С. 1 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine и С. 2. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Меклин (Кравцова) Наталья Федоровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 66. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Ракобольская, Ирина Вячеславовна, Кравцова Н. Нас называли ночными ведьмами. Так воевал женский 46-й гвардейский полк ночных бомбардировщиков. — 2-е издание, дополненное. — М.: Издательство МГУ, 2005. — С. 336. — 2000 экз. — ISBN 5-211-05008-8
  • Аронова Р. Знаменосец полка // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
  • За мужество и отвагу. Харьков, 1984.
  • Огненные годы. Изд. 2-е, перераб. и доп. М., 1971.

Արտաքին հղումներ խմբագրել