Նախազգուշացնող նշաններ, երթևեկության նշաններ, որոնք երթևեկության մասնակիցներին (վարորդներ, հետիոտներ) տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ[1][2]։

Նախազգուշացնող նշանների հավաքածու

Նախազգուշացնող նշանները տարբեր երկրներում տարբեր տեսք ունեն։ Հայաստանում օգտագործվող նախազգուշացնող նշաններն ունեն հավասարակողմ եռանկյունու ձև, սպիտակ գույնի են և շուրջ բոլորն ըդնգծված են կարմիր գույնով։ Եռանկյան մի գագաթը միշտ վերև է ուղղված[3]։

Նշանների ցանկ խմբագրել

Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Հայաստանում գործող նախազգուշացնող նշանները։

Նշանի համար Պատկեր Նկարագրում
1.1   «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
1.2   «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
1.3.1   «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ մեկ ուղիով.
1.3.2   «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով.
1.4.1   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.2   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.3   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.4   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.5   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.6   «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.5   «Հատում տրամվայի գծի հետ».
1.6   «Հավասարազոր ճանապարհների հատում».
1.7   «Հատում շրջանաձև երթևեկության հետ».
1.8   «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
1.9   «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
1.10   «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
1.11.1   «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի աջ.
1.11.2   «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի ձախ.
1.12.1   «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ
1.12.2   «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ
1.13   «Կտրուկ վայրէջք».
1.14   «Կտրուկ վերելք».
1.15   «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
1.16   «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
1.17   «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
1.18   «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
1.19   «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
1.20.1   «Ճանապարհի նեղացում երկու կողմից».
1.20.2   «Ճանապարհի նեղացում աջից».
1.20.3   «Ճանապարհի նեղացում ձախից».
1.21   «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
1.22   «Հետիոտնային անցում».
1.23   «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
1.24   «Հատում հեծանվային արահետի հետ».
1.25   «Ճանապարհային աշխատանքներ».
1.26   «Անասունների քշում».
1.27   «Վայրի կենդանիներ».
1.28   «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
1.29   «Կողային քամի».
1.30   «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
1.31   «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
1.32   «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
1.33   «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
1.34.1  
 
 
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.2  
 
 
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.3  
 
«Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավտոմայրուղիների դաշնային ադմինիստրացիա. «Բաժին 1Ա.13: Սույն ձեռնարկի բառերի և արտահայտությունների նշանակությունը». Երթևեկության կառավարման սարքավորումների ձեռնարկ (2003 ed.). Վաշինգտոն. էջ 1A-14. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  2. ««Նախազգուշացնող նշաններ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  3. ««Ճանապարհային նշաններ և երթևեկության անվտանգություն»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.