Յուրի Բոստանջյան
Յուրի Գրիգորի Բոստանջյան (մայիսի 15, 1932, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 21, 2011, Մինսկ, Բելառուս), խորհրդային գիտնական։
Յուրի Բոստանջյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1932 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2011 (79 տարեկան) Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Ալմա մատեր | Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Յուրի Բոստանջյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 15-ին Թբիլիսիում։ 1956 թվականին գերազանցությամբ ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ավտոմատ և չափիչ գործիքներ և սարքեր մասնագիտությամբ։ 1956-1959 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1959 թվականին Յուրի Բոստանջյանը աշխատանքի է անցել Մինսկի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ նախ որպես առաջատար ինժեներ, հետագայում լաբորատորիայի վարիչ և բաժնի վարիչ, իսկ 1999 թվականին՝ ձեռնարկության խորհրդի նախագահի տեղակալ։ 1999 թվականի մայիսի 5-ին տեղափոխվել է «ՄՀՏԱՄ» պետական ձեռնարկություն (Մինսկ, Բելառուս), որտեղ զբաղվել է կապի համակարգերի մշակմամբ (ավտոմատ հեռախոսային կայան և բջջային համակարգեր)[1]։
Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում Բոստանջյանը զբաղվել է «Մինսկ» Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ընտանիքի համար օպերատիվ հիշողության համակարգի մշակման աշխատանքներով և ղեկավարել ES-1020, ES-1022, ES-1035 և ES-1036 Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օպերատիվ հիշողության համակարգերի ստեղծման աշխատանքները։
Բոստանջյանը եղել է ԽՍՀՄ-ում օպերատիվ հիշողության սարքերի առաջատար մասնագետ, ավելի քան 20 գիտական հոդվածների և մի շարք գյուտերի հեղինակ է։ 1970 թվականին «Մինսկ» Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծրագիր մշակողների և արտադրողների թիմը, որն արտադրել է ավելի քան 4000 համակարգիչ (Խորհրդային Միության ընդհանուր Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համակարգի ավելի քան 70%-ը) արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Մրցանակի դափնեկիրներ՝ Վիկտոր Պրժիյալկովսկին, Գեորգի Լոպատոն, Յու. Գ. Բոստանջյանը, Գ. Դ. Սմիրնովը, Ն. Ա. Մալցևը, Գ. Կ. Ստոլյարովը, Ի. Կ. Ռոստովցևը, Յուրի Բոստանջյանը պարգևատրվել է նաև «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ОАО "НИИЭВМ"
- ↑ «Серия ЭВМ «Минск»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.