Յուլյա Օբերտաս ամուսնական՝ Գորակ (ռուս.՝ Ю́лия Никола́евна Оберта́с, հունիսի 19, 1984(1984-06-19), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ),ռուս, իսկ ավելի վաղ ուկրաինացի գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Նրա վերջին զուգընկերը Սերգեյ Սլավնովն էր։ Նրանք միասին դարձել են 2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ, Գրան-Պրիի և Ռուսաստանի առաջնությունների բազմակի հաղթողներ։ Բացի այդ, Յուլյան դարձել է Աշխարհի առաջնության պատանիների կարգի կրկնակի չեմպիոնուհի և Ուկրաինայի դրոշի ներքո՝ արծաթե մեդալակիր՝ Դմիտրի Պալամարչուկի հետ։

Յուլյա Օբերտաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ուկրաիներեն՝ Юлія Обертас
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ուկրաինա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 19, 1984(1984-06-19) (39 տարեկան)
Ծննդավայր՝Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
154 սանտիմետր
Քաշ՝41 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

 
Յուլյա Օբերտաս և Սերգեյ Սլավնով

Չմուշկներով սկսել է սահել հինգ տարեկանից՝ իր հայրենի Դնեպրոպետրովսկում։ Տասը տարեկանում արդեն լավ սահում էր որպես մենասահորդ, սակայն շատ կարճահասակ էր և նրան առաջարկեցին անցնել զուգասահքի։ 1995/1996 թթ. մրցաշրջանում նա արդեն հաջող ելույթ էր ունենում Դմիտրի Պալամարչուկի հետ՝ ներկայացնելով Ուկրաինան։ 1997/1998 թթ. մրցաշրջանում Օբերտաս/Պալամարչուկ զույգը հաղթեց Ուկրաինայի առաջնությունում և դարձավ աշխարհի չեմպիոններ պատանիների կարգում։ 1999 թվականին նրանք կրկնեցին իրենց հաջողությունները։

2000 թվականի ամռանը Յուլյան մոր հետ տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ և ընդունվում է Լյուդմիլա Գեորգիևնա Վելիկովայի խումբ։ Գրեթե նույն ժամանակում էլ բաժանվում է Վելիկովայի ստեղծած Յուլյա Շապիրո-Ալեքսեյ Սոկոլով զույգը։ Ստեղծվում է նոր զույգ՝ Օբերտաս/Սոկոլով։ Նրանք երկու տարի չէին կարողանում հանդես գալ միջազգային մրցույթներում, քանի որ Յուլիայի որակազրկումը պայմանավորված էր վերջինիս Ուկրաինայից Ռուսաստանի քաղաքացիության անցումին։

Նույն ժամանակաշրջանում նույն սահադաշտում էր մարզվում նաև Յուլյա Կարբովսկայա/Սերգեյ Սլավնով զույգը։ Օբերտասի և Սլավնովի միջև սկսում են առաջանալ ռոմանտիկ հարաբերություններ։ Անմիջապես 2002/2003 թվականների մրցաշրջանի ավարտից հետո՝ ապրիլին, Օբերտասն ու Սլավնովը պարազույգ են կազմում։ Նույն տարվա ամռանը զույգը Վելիկովայի մոտից տեղափոխվում է մարզվելու Թամարա Նիկոլաևնա Մոսկվինայի ղեկավարությամբ։ Մոսկվինայի ղեկավարությամբ զույգն աշխատեց երեք տարի, իսկ 2005/2006 թթ. մրցաշրջանում մի շարք անհաջող ելույթներից հետո կրկին վերադարձան մարզվելու Լյուդմիլա Վելիկովայի ղեկավարությամբ։

Զույգը հայտարարեց, որ բաց կթողնի 2007/2008 թվականների մրցաշրջանը Յուլիայի վնասվածքի և Սերգեյին կատարած կույր աղիքի վիրահատության պատճառով։ 2008 թվականին նրանք ելույթ ունեցան Եվգենի Պլյուշչենկոյի շոուում։

2008 թվականի ամռանը հայտարարեցին, որ չեն լինի 2008/2009 թվականների մրցաշրջանի մեկնարկի մրցաշարերում, սակայն, գուցե, հանդես գան 2009 թվականին կայանալիք Ռուսաստանի առաջնությունում, սակայն դա տեղի չունեցավ։

2008 թվականի աշնանը Յուլյան մասնակցեց Ռոսիա 1-ի «Աստղային սառույց» շուին, որտեղ որպես զույգ հանդես էր գալիս դերասան Ալեքսանդր Պեսկովի հետ։ Ակնհայտ էր, որ գեղասահորդներն ավարտել էին իրենց սիրողական կարիերան, չնայած որ այդ մասին պաշտոնապես չհայտարարվեց։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականին Օբերտասն ամուսնացավ Չեխիայի գեղասահորդ Ռադեկ Գորակի հետ, ով 1998 թվականի Չեխիայի չեմպիոն էր։ Որոշ ժամանակ որպես մարզիչ ամուսնու հետ աշխատում էր Իտալիայում[2] : Այժմ մարզում է Ստոկհոլմում՝ Շվեդիա[3]

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Ռուսաստանի կողմից խմբագրել
  • Ս. Սլավնովի հետ
Մրցումներ 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Ձմեռային օլիմպիական խաղեր 8
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 2 4 4
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 3 2 2
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 4 5
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 6
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 5 2 2
Գրան-Պրիի փուլեր. Skate America 2 3
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada 6
Գրան-Պրիի փուլեր. Bofrost Cup 2
  • Ա. Սոկոլովի հետ
Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4 4 3
Գրան-Պրիի եզրափակիչ 4
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 5 3
Գրան-Պրիի փուլեր. Bofrost Cup on Ice 2
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 4
Գրան-Պրիի փուլեր. Skate America 4
Գրան-Պրիի փուլեր. Nebelhorn Trophy 2
Ուկրաինայի կողմից խմբագրել
  • Դ. Պալամարչուկի հետ
Մրցումներ 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000
Գեղասահքի աշխարհի առաջնություն 11 WD
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 7 6 6
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 1 2
Գեղասահքի ՈՒկրաինայի առաջնություն 3
Գեղասահքի ՈՒկրաինայի առաջնություն պատանիների կարգում 4
Trophée Lalique 7
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada 5
Skate Israel 1
Nebelhorn Trophy 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. «Julia Obertas (իտալ.)». Artistico Ghiaccio Feltre. 1 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. «SKK'S TRÄNARE (շվեդ.)». STOCKHOLMS KONSTÅKNINGSKLUBB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել