Յուզվերան
Յուզվերան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Խորասան գյուղաքաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջակողմյան վտակներից մեկի ափին։ Գյուղով էր անցնում Հասանկալա-Բայազետ ճանապարհը։
Գյուղ | ||
---|---|---|
Յուզվերան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Յուզվերանը թուրքերեն բառ է, որը նշանակում է «100 տվող»։ Թուրքերն այդպես էին գյուղը կոչում, քանի որ վերջինս ուներ բերի հողեր և, իբր թե, տարին 100 բերք էր տալիս։
Բնակչություն խմբագրել
1878 թվականին ուներ 130 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 936-937
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն