Խորասան, գյուղաքաղաք (քաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Հասանկալա քաղաքից 40 կմ արևելք, Արաքսի ձախ ափին։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։

Գյուղաքաղաք
Խորասան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԽոցավանց
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն15 898 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25800
Խորասան (Աշխարհ)##
Խորասան (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում եղել է Այրարատ աշխարհի Ներքին Բասենի իշխանանիստ ավան։

1828-1830 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ բնակչությունը գաղթել է Արևելյան Հայաստան։ Գյուղաքաղաքի բնակչության թվաքանակը խիստ նվազել է։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ հայերը մեծ զոհերի գնով գաղթեցին Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին ուներ 50 տուն թուրք, 3 տուն քուրդ բնակիչ։ 1909 թվականին ուներ 24 տուն հայ բնակիչ, իսկ մնացած բնակչությունը թուրքեր էին։

Գրչություն խմբագրել

1636 թվականին Խորասանում ընդօրինակվել է Ավետարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 794

Աղբյուրներ խմբագրել