Յորքի Սուրբ Պետրոսի տաճար

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church of Saint Peter in York, York Minster), եկեղեցի Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում։ Հայտնի է որպես Յորքի Մայր տաճար։ Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկն է։ Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Յորքի արքեպիսկոպոսական նստավայրը, Անգլիական եկեղեցու երկրորդ բարձրագույն գրասենյակը և Յորքի թեմի ու Յորք նահանգի մայր տաճարը[3]։ Տաճարն ունի ատենապետ և եկեղեցական խորհուրդ։ «Minster» կոչումը վերագրվում է Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում ստեղծված եկեղեցիներին` որպես միսիոներական ուսուցողական եկեղեցիներ, և այժմ պատվավոր կոչում է համարվում[4]։

Յորքի Սուրբ Պետրոսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՅորք[2] և Յորք
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմAnglican Diocese of York?
Հիմնական ամսաթվերը1220[1]
Կազմված էYork Minster Undercroft?
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական ոճանգլիական գոթիկա
Հիմնադրված1220[1]
76 մետր
Երկարություն160 մետր
Լայնություն76 մետր
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 York Minster Վիքիպահեստում
yorkminster.org(անգլ.)

Տաճարի նավը, ժողովատունն ու տրանսեպտները կառուցվել են գոթական ճարտարապետական ոճով։ Նավն ներառում է արևմտյան պատուհանը, որը կառուցվել է 1338 թվականին, իսկ արևելյան ծայրամասի Տիրամոր կապելլայում գտնվում է Մեծ Արևելյան պատուհանը, որի կառուցումն ավարտվել է 1408 թվականին։ Վերջինս ամենամեծ միջնադարյան վիտրաժային պատուհանն է աշխարհում։ Հյուսիսային տրանսեպտում Հինգ քույրերի տիգաձև պատուհանն է, յուրաքանչյուրը՝ 16,3 մ բարձրությամբ[5]։ Հարավային տրանսպետը ներառում է վարդակ պատուհան, իսկ Արևմտյան պատուհանն ունի սրտաձև դիզայն և հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։

Պատմություն խմբագրել

 

Տեղանքում կառուցված առաջին տաճարը թվագրվում է 627 թվականին։ Դա մի փայտե շինություն է եղել, որը հապշտապ կառուցվել է Նորտումբրիայի թագավոր Էդվինի մկրտության համար։ Առավել հիմնավոր կառույցի շինարարությունը սկսվել է 630-ական թվականներին։ Քարե շինության կառուցումն ավարտվել է 637 թվականին, Նորտումբրիի թագավոր Օսվալդի կողմից և նվիրաբերվել Պետրոս առաքյալին։ 670 թվականին արքեպիսկոպոս Սուրբ Վիլֆրիդը վերանորոգում է եկեղեցին։ Տաճարին կից գտնվող դպրոցը և գրադարանը հիմնադրվել են 8-րդ դարում և մեծ կարևորություն են ունեցել Հյուսիսային Եվրոպայում[6][7]։

 
Յորքի տաճարի նավ

741 թվականին եկեղեցին ավերվել է հրդեհից։ Այն վերակառուցվել է և վերածվել ավելի տպավորիչ կառույցի, որն ուներ երեսուն խորան։ Ե՛վ տաճարը, և՛ ողջ տարածքն ավերվել են բազմաթիվ զավթիչների կողմից։ Նրա պատմությունն անորոշ է մինչև 10-րդ դարը։ Բենեդիկտյան միաբանության մի շարք եպիսկոպոսներ, այդ թվում՝ Սուրբ Օսվալդը, Վուլֆստանը և Էլդրեդը ծառայություն են մատուցել Յորքի եկեղեցում։ 1066 թվականին վերջիններս միասին մասնակցել են Վիլհելմ I Նվաճողի թագադրման արարողությանը Ուեստմինստերյան աբբայությունում։ Էլդրեդը մահացել է 1069 թվականին և հուղարկավորվել Յորքի եկեղեցում[8]։

Տաճարը վնասվել է 1069 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից, սակայն առաջին նորմանդացի արքեպիսկոպոս Թոմասը 1070 թվականին վերանորոգել է այն։ Դանիացիները 1075 թվականին ավերել են եկեղեցին, սակայն այն կրկին վերակառուցվել է 1080 թվականին։ Շինությունը վերակառուցվել է նորմանդական ճարտարապետական ոճով։ Նոր տաճարը 1137 թվականին կրկին վնասվել է հրդեհից, բայց արագ վերանորոգվել է։ 1154 թվականին երգչախմբի տաղավարը և կրիպտեն վերանորոգվել են, ինչպես նաև կառուցվել է նոր մատուռ, բոլորը՝ նորմանդական ոճով։

Գոթական տաճարների կառուցումը սկսվել է 12-րդ դարի կեսերին։ 1215 թվականին եկեղեցու արքեպիսկոպոս է դառնում Վոլթեր դե Գրեյը, որը պատվիրում է գոթական ոճով տաճարի կառուցումը՝ Քենթերբերիի տաճարին նման։ Տաճարի վերակառուցումն իրականացվել է 1220 թվականին։ Առաջին կառույցները եղել են հյուսիսային և հարավային տրանսեպտները, որոնց կառուցումն ավարտվել է 1250 թվականին։ Երկուսն էլ կառուցված են Անգլիական գոթական ոճով, սակայն զգալիորեն տարբերվում են պատի բարձրություններով։ Այդ ժամանակ ավարտվել է նաև կենտրոնական զանգակատան կառուցումը։ Յորքի տաճարի շինարարությունը շարունակվել է մինչև 15-րդ դարը։

Ժողովատան կառուցումը սկսվել է 1260-ականներին և ավարտվել 1296 թվականին։ Ընդարձակ նավի կառուցումը սկսվել է 1280-ական թվականներին նորմանների աջակցությամբ։ Արտաքին տանիքի շինարարությունն ավարտվել է 1330-ականներին, սակայն կամարների կառուցումը շարունակվել է մինչև 1360 թվականը։ Այնուհետև սկսվել է տաճարի արևելյան մասի և մատուռների կառուցումը, ինչպես նաև վերջին նորմանդական կառույցի՝ երգչախմբի տաղավարի շինարարությունը։ Վերջինս ավերվել է 1390-ական թվականներին։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1405 թվականին։ 1407 թվականին կենտրոնական զանգակատունը քանդվել է, որից հետո ամրացվել են կամարակալներն, ու 1420 թվականից սկսած կառուցվել է նոր զանգակատունը։ Արևմտյան աշտարակների կառուցումն ավարտվել է 1433- 1472 թվականներին։ Յորքի տաճարի ամբողջական կառուցումն ավարտվել է 1472 թվականին[9]։

Անգլիական բարեփոխումները հանգեցրին տաճարի գանձերի մեծամասնության և եկեղեցական հողերի մեծ մասի կորստին։ Եղիսաբեթ I-ի օրոք ջանքեր գործադրվեցին, որպեսզի տաճարից հեռացվեին հռոմեական կաթոլիկ եկեղեցու բոլոր հետքերը, քանդվեցին գերեզմանատները, պատուհաններն ու խորանները։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ Յորք քաղաքը շրջապատվել է Օլիվեր Կրոմվելի զորքերի կողմից 1644 թվականին, սակայն Թոմաս Ֆերֆաքսը կանխել է տաճարին սպառնացող հետագա վնասները։

1840 թվականին հրդեհվել է նավը, հարավարևմտյան զանգակատունը և հարավային ենթակողմը։

Ճարտարապետություն խմբագրել

Յորքի տաճարը համարվում է Հյուսիսային Եվրոպայի երկրորդ մեծ տաճարը, որը կառուցվել է գոթական ճարտարապետական ոճով։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1230 թվականին և ավարտվել 1472 թվականին։ Առաջինը կառուցվել են հարավային և հյուսիսային տրանսեպտները։

Տաճարի նավը կառուցվել է 1291-1350 թվականներին գոթական ճարտարապետական ոճով։ Այն ամենաընդարձակ գոթական ոճով կառուցված նավն է Անգլիայում և ունի փայտե տանիք (ներկված է այնպես, որ նման լինի քարի), իսկ ենթակողմերի քարե տանիքները կամարակապ են։ Արևմտյան մասում Մեծ Արևմտյան պատուհանն է, որը հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»։

2003 թվականին «Անգլիական ժառանգությունը» հրապարակեց Յորքի տաճարի ճարտարապետական պատմության վերաբերյալ մենագրություն։ Գիրքը նկարագրում է տաճարի կառուցումը և կատարելագործումը՝ սկսած 1970-ական թվականներից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1257222
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. «York Minster FAQs». York Minster. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  5. «Work Minster Fact Sheets: The Five Sisters Window» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  6. Blair, Peter Hunter (1990). The World of Bede (1970 reprint ed.). Cambridge: Cambridge University Press. էջ 225. ISBN 978-0521398190. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. The most renowned product of the school was Alcuin.
  8. «Britannia Biographies: Ealdred, Archbishop of York». notesfromtheroad.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  9. «The Medieval Minster: History of York». www.historyofyork.org.uk. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորքի Սուրբ Պետրոսի տաճար» հոդվածին։