Վիլհելմ I Նվաճող (նաև՝ Վիլհելմ Նորմանդացի, Վիլհելմ Ապօրինածին, անգլ.՝ William I the Conqueror, William the Bastard, ֆր.՝ Guillaume le Conquérant, Guillaume le Bâtard, ոչ վաղ քան 1027 և ոչ ուշ քան 1028, Ֆալեզ, Duchy of Normandy[1] - սեպտեմբերի 9, 1087[1], Ռուան, Duchy of Normandy[1]), Նորմանդիայի դուքս, (որպես Վիլհելմ II, 1035 թվականից) և Անգլիայի թագավոր (1066 թվականից), Անգլիայի նորմանդական նվաճման կազմակերպիչ և ղեկավար, 11-րդ դարի Եվրոպայի խոշորագույն պետական գործիչներից մեկը։

Վիլհելմ I Նվաճող
Վիլհելմ I-ը՝ պատկերված Բայոյի գոբելենի վրա
Ծնվել է՝ոչ վաղ քան 1027 և ոչ ուշ քան 1028
ԾննդավայրՖալեզ, Duchy of Normandy[1]
Մահացել է՝սեպտեմբերի 9, 1087[1]
Վախճանի վայրՌուան, Duchy of Normandy[1]
Abbey of Saint-Étienne, Caen
ՏոհմՆորմանդիայի հարստություն
ռազմական գործիչ և միապետ
ՀայրՌոբերտ I, Նորմանդիայի դուքս[2]
ՄայրՀերլևա[2]
ԵրեխաներՌոբերտ II Կուրտգյոզ, Richard of Normandy?, Վիլհելմ II[2], Ադելիզա, Constance of Normandy?, Adela of Normandy?[2], Հենրի I[2], Alberta?[3], Agatha of Normandy?, Matilda of Normandy? և Cecilia of Normandy?

Իմանալով Էդվարդ Խոստովանողի մահվան մասին՝ պահանջ է ներկայացնում Անգլիայի գահին տիրելու համար։ Կառուցելով շուրջ 700 նավ իր զորքը (մոտ 7000 մարդ) տեղափոխում է Անգլիա՝ ափ իջնելով 1066 թվականի սեպտեմբերի 28-ին Պեվենսիում։ Անգլիայի թագավոր Հարոլդ II-ը շտապում է հարավ, սակայն նրա ռազմական ուժերը թուլացած էին դրանից քիչ առաջ տեղի ունեցած նորվեգացիների հարձակումը հետ մղելուց հետո։ Վճռական ճակատամարտը կայացել է 1066 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Հաստինգսի մոտ՝ ավարտվելով անգլիացիների պարտությամբ։ Ճակատամարտում զոհվում են Հարոլդը և անգլոսաքսոնական ազնվականությունից շատերը։ Շուտով Լոնդոնը, երկրի հյուսիսը և հարավը հնազանդվում են Վիլհելմ Նվաճողին, և նա 1066 թվականի դեկտեմբերի 25-ին թագադրվում է Վեստմինստերում՝ որպես Անգլիայի նոր թագավոր։

1068 թվականին Լոնդոնի մոտ սկսում է կառուցվել թագավորական ամրոցը՝ Թաուերը։ 1069 թվականին նոր թագավորի դեմ ապստամբում են երկրի հյուսիսային շրջանները։ Վիլհելմ I-ի զորքը մեծ դաժանությամբ ճնշում է այն։

1085 թվականին Վիլհելմը անց է կացնում բնակչության մարդահամար։ Համաձայն այդ մարդահամարի տվյալների՝ Անգլիայի բնակչությունը կազմում էր շուրջ 2 միլիոն մարդ և նրանցից 95% ապրում էր գյուղերում։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ Վիլհելմը Անգլիայի ամբողջ հողատարածքը հայտարարեց արքունական սեփականություն, որպես հողատարածքների (ֆեոդների) տիրելու պայման պարտավորեցնելով բոլոր հողատերերին անձնական հավատարմության երդում տալ թագավորին։

Անգլիայի նվաճումը արագացրեց գյուղացիության ճորտացման գործընթացը, որի հետևանքով ազատ գյուղացիների թիվը զգալի չափով նվազեց։ Ֆեոդալիզացման ավարտը նպաստեց հասարակության հետագա զարգացմանը։ Երկրում հաստատվեց բավականին ուժեղ կենտրոնական իշխանություն, որին աջակցում էին մանր և միջին ֆեոդալները, առևտրականները և եկեղեցին։

Վիլհելմը I-ը մահացել է 1087 թվականին Ռուանում՝ կտակելով Անգլիայի գահն իր որդուն՝ Վիլհելմ II-ին։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ I Նվաճող» հոդվածին։