Յոնաս Կաուֆման (գերմ.՝ Jonas Kaufmann հուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի օպերային երգիչ ( դրամատիկ տենոր )։

Յոնաս Կաուֆման
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա և  Ավստրիա[5]
ԿրթությունՄյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունօպերային երգիչ
ԱմուսինՄարգարետ Յոսվիգ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjonas-kaufmann.com
 Jonas Kaufmann Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

Յոնաս Կաուֆմանը ծնվել է Մյունխեն քաղաքում ապահովագրական գործակալի և մանկապարտեզի դաստիարակի ընտանիքում։ Ութը տարեկանից սկսել է սովորել դաշնամուր նվագել և երգել դպրոցի երգչախմբում ։

1989 թվականին ընդունվել է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց՝ մենակատար երգի դասարան։ Ուսմանը զուգահեռ սկսել է դերեր կատարել Բավարիայի պետական օպերայում ։ Ուսումն ավարտել է 1994 թվականին ։ Նա շրջագայել է աշխարհի շատ երկրներում, Ռուսաստանում` 2008 թվականից մի քանի անգամ։ Ներկայումս Յոնաս Կաուֆմանը բնակվում է Մյունխենում ։ Ամուսնացած է երգչուհի Մարգարիտ Յոսվիգի հետ (մեցցո-սոպրանո) ։ Զույգը երեք երեխա ունի։

2009 թվականին Կաուֆմանը ճանաչում է ստացել Վիեննայի օպերայում Պուչինիի «Տոսկայում»՝ որպես Կավարադոսսի (այս նշանակալից դերում նրա դեբյուտը տեղի է ունեցել մեկ տարի առաջ ՝ Լոնդոնում )[7] ։

Ժամանակակից ակադեմիական բեմի ամենապահանջված տենորներից մեկը՝ Կաուֆմանը, ճանաչում է ստացել իր երգացանկի բազմակողմանիությամբ ։ Դասական ռոմանտիկ դարաշրջանի իտալական և ֆրանսիական օպերաներին զուգահեռ, նա հաջողությամբ կատարում է նաև տենորային մասեր Վագների «երաժշտական դրամաներում»։ Կաուֆմանի մեծածավալ սկավառակների ցանկը ներառում է հիթեր ավստրիացի և գերմանացի օպերետաներից «Du bist die Welt für mich» (2014 թվական), Վերդիի օպերաներից («Verdi Album», 2014 թվական) և Պուչինիի («Puccini Album», 2015 թվական)[8]։

Ֆրանկո Աբատտիի մրցանակի մրցանակակիր (2009 թվական)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gorlinski V. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135118107 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://salzburg.orf.at/stories/3142741/
  6. http://www.bayern.de/112019-2/
  7. «Йонас Кауфман (Jonas Kaufmann) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. https://austriancharts.at/showinterpret.asp?interpret=Jonas+Kaufmann. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. https://www.kleinezeitung.at/leute/5555738/Startenor-Jonas-Kaufmann_Er-hat-Ja-gesagt. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Կաուֆման» հոդվածին։