Յարոսլավ Միխայլովիչ Գոձյուր (ուկրաիներեն՝ Ярослав Михайлович Годзюр, մարտի 6, 1985(1985-03-06)[1][2], Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական և ռուսական ֆուտբոլիստ, «Ուրալ» ակումբի դարպասապահ։

Յարոսլավ Գոձյուր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուկրաինա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1985(1985-03-06)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ուրալ
Համար 31
Պատանեկան կարիերա
Ուկրաինա Նեֆտեխիմիկ (ԻՖ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2004 Ուկրաինա Չերնոգորա 32 (−33)
2004-2006 Ուկրաինա Գազովիկ-Սկալա 44 (−48)
2004  Ուկրաինա Չերնոգորա 14 (−17)
2006-2007 Ռուսաստան Կռիլյա Սովետով 0 (0)
2008 Ուկրաինա Դինամո-2 (Կիև) 4 (−13)
2008-2017 Ռուսաստան Թերեք 98 (−130)
2017—մ․հ․ Ռուսաստան Ուրալ 60 (−77)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27 մայիսի, 2019:

Կարիերա խմբագրել

 
Յարոսլավ Գոձյուրը բաց է թողնում Բոգդան Կարկովսկու խփած գնդակը («Վոլին» — «Դինամո-2» խաղ)

2002-2004 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի առաջնության երկրորդ լիգայում՝ «Չերնոգորա» (Իվանո-Ֆրանկովսկ) ակումբի կազմում։ 2004-2006 թվականներին խաղացել է Ուկրաինայի առաջին լիգայի «Գազովիկ-Սկալա» (Ստրի) ակումբում։

2006 թվականի օգոստոսին տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբ, որտեղ հանդես է եկել միայն երկրորդ կազմում. տեղը առաջին թիմում զբաղեցրել էին Մակարովը և Լոբոսը։ 2006 և 2007 թվականների երկրորդ կազմերի մրցացաշարում անցկացրել է 25 խաղ՝ բաց թողնելով 19 գնդակ։ «Կռիլյա Սովետով» ակումբի հիմնական կազմում այդպես էլ չի կարողացել անցկացնել ոչ մի խաղ և 2007 թվականի առաջնությունից հետո հեռացել է ակումբից։

2008 թվականի հունվարին մասնակցել է դիտումների Կիևի «Դինամոյում»[3] և մինչև ամառ խաղացել է երկրորդ թիմում։

2008 թվականի հունիսին մեկնել է դիտումների Գրոզնիի «Թերեք» ակումբում, հուլիսի 18-ին ընդգրկվել է ակումբի հայտացուցակում։ 2008 թվականի օգոստոսի 10-ին իր նորամուտն է կատարել «Թերեք» ակումբի կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի՝ «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է Նալչիկի թիմի հաղթանակով (2:0)։ Գերազանց է խաղացել 2014/15 մրցաշրջանի 9-րդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում։

2015/16 մրցաշրջաններում Գոձյուրը դարպասապահի տեղի համար մրցակցությունում պարտվել է Եվգենի Գորոդովին՝ Ռուսաստանի առաջնություն «Թերեք» ակումբի կազմում իր վերջին խաղն անցկացնելով 2016 թվականի սեպտեմբերին ընդդեմ Պերմի «Ամկար» ակումբի։

2017 թվականի հունիսի 4-ին պայմանագիր է կնքել Եկատերինբուգի «Ուրալ» ակումբի հետ[4]։

Ունի երկու քաղաքացիություն՝ Ուկրաինայի և Ռուսաստանի[5]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Новости о новичках. Официальный сайт ФК «Динамо» (Киев), 15 января 2008 года
  4. ««Урал» заключил контракт с Ярославом Годзюром». Официальный сайт ФК "Урал". 14 июня 2017 года. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  5. Ярослав Годзюр: «На Украине есть много игроков, которые усилят РФПЛ»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Գոձյուր» հոդվածին։