Եվգենի Գորոդով

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Ալեքսանդրովիչ Գորոդով (դեկտեմբերի 13, 1985(1985-12-13)[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Ախմատ» ակումբի դարպասապահ։

Եվգենի Գորոդով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1985(1985-12-13)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ախմատ
Համար 16
Պատանեկան կարիերա
1992-2003 Ռուսաստան Դինամո (Բառնաուլ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2005 Ռուսաստան Դինամո (Բառնաուլ) 11 (−5)
2006-2010 Ռուսաստան Տոմ 0 (0)
2008  Ռուսաստան Դինամո (Բառնաուլ) 16 (−26)
2009  Ռուսաստան Չիտա 24 (−32)
2010  Ռուսաստան Շիննիկ 38 (−31)
2011-2013 Ռուսաստան Կրասնոդար 23 (−37)
2013—մ․հ․ Ռուսաստան Ախմատ 101 (-104)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 ապրիլի, 2018:

Կարիերա խմբագրել

Բառնաուլի ֆուտբոլային սան։ Վեց տարեկանում սկսել է մարզվել տեղի «Դինամո» ակումբի դպրոցում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Հիմնական կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Պրոկոպևսկի «Շախտյոր» ակումբի դեմ խաղի 68-րդ րոպեին դարպասի մոտ փոխարինելով Սերգեյ Բակաևին[2]։

2006 թվականի սկզբին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Տոմ» ակումբ[3], սակայն խաղացել է երկրորդ կազմում, իսկ հիմնական կազմում անցկացրել է միայն մեկ խաղ։ խաղադաշտ է դուրս եկել 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Կիրովի «Դինամոյի» դեմ պատասխան խաղի ժամանակ՝ մասնակցելով ամբողջ խաղին[4]։ 2008 թվականին վարձավճարով վերադարձել է հարազատ Բառնաուլի «Դինամո» ակումբ, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Մրցաշրջանի արդյունքում թիմը զբաղեցրել է 20-րդ տեղը և անցել երկրորդ դիվիզիոն։ Հաջորդ մրցաշրջանում Գորոդովը վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոնի մեկ այլ ակումբ՝ «Չիտա»[5]։ Այդ մրցաշրջանում թիմը գրավել է 17-րդ տեղը՝ դուրս մնալով առաջին դիվիզիոնից, իսկ Գորոդովը վերադարձել է «Տոմ»։ 2010 թվականին երրորդ անգամ վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոն՝ դառնալով «Շիննիկ» ակումբի ֆուտբոլիստ[6]։ Յարոսլավլի թիմում Գորոդովը եղել է հիմնական դարպասապահ՝ մասնակցելով առաջնության բոլոր խաղերին առանց փոխարինման։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտին Գորոդովը ցանկացել է մնալ թիմում, սակայն «Շիննիկը» չի կարողացել գնել նրա տրանսֆերը «Տոմից»[7]։

2010 թվականի հոկտեմբերի 11-ին Գորոդովը երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ[8]։ 2011 թվականի մարտի 12-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնակցելով առաջին տուրի «Անժիի» դեմ խաղում[9]։ 2011/12 մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ՝ բաց թողնելով 37 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում կորցրել է տեղը հիմնական կազմում։

2013 թվականի հունիսի 24-ին պաշտոնապես դարձել է Գրոզնիի «Թերեք» ակումբի ֆուտբոլիստ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[10]։

Մայիսի 25-ին «Ախմատը» ֆուտբոլիստի հետ կնքել է նոր պայմանագիր 1+1 սխեմայով[11]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Եկատերինա[12]։ 2011 թվականի հունվարի 25-ին նրանք ունեցել են որդի[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Протокол матча «Шахтёр» Прокопьевск — «Динамо» Барнаул: Россия, Первенство России, Второй дивизион 2004, зона «Восток», Тур 28 — 0:5 Արխիվացված 2011-03-26 Wayback Machine Sportbox.ru, 16 октября 2004
  3. Сообщение пресс-службы «Томи»(չաշխատող հղում) Официальный сайт «Томи». Архив. 4 марта 2006
  4. Протокол матча «Томь» — «Динамо» Киров: Россия, Кубок России 2006/07, 1/16 финала — 2:1 Արխիվացված 2008-10-02 Wayback Machine Чемпионат.ру, 20 сентября 2006
  5. Футболисты «Томи» перешли в ФК «Чита» Газета.Ru, 29 января 2009
  6. 24-летний вратарь «Читы» Евгений Городов перешёл в «Шинник» Футбол России, 12 января 2010
  7. Вратарь Евгений Городов покинул «Шинник» и перешёл в ФК «Краснодар» РИА Новости, 11 ноября 2010
  8. Игроком «Краснодара» стал Евгений Городов(չաշխատող հղում) Официальный сайт «Краснодара», 11 ноября 2010
  9. Протокол матча «Анжи» — «Краснодар»: Россия, Чемпионат России, Премьер-лига 2011, Тур 1 — 0:0 Արխիվացված 2011-04-15 Wayback Machine Sportbox.ru, 12 марта 2011
  10. Городов подписал двухлетний контракт с «Тереком»
  11. «Источник».
  12. Евгений Городов: «Жену во все футбольные дела не посвящаю» Комсомольская правда, Михаил Контуев, 20 сентября 2010
  13. В семье Евгения Городова прибавление!(չաշխատող հղում) Официальный сайт «Краснодара», 25 января 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Գորոդով» հոդվածին։