Յարոսլավա Ալեքսեևնա Մագուչիխ (ուկր․՝ Ярослава Олексіївна Магучіх, սեպտեմբերի 19, 2001(2001-09-19)[1], Դնեպր, Ուկրաինա[2]), ուկրաինացի բարձրացատկորդուհի։ 2018 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի Մ18 առաջնության ոսկե մեդալակիր է։ 2019 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը նա դարձել է արծաթե մեդալակիր և սահմանել նոր ռեկորդ Աշխարհի երիտասարդական առաջնության պատմության մեջ։

Յարոսլավա Մագուչիխ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ուկրաիներեն՝ Ярослава Олексіївна Магучіх
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 19, 2001(2001-09-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Դնեպր, Ուկրաինա[2]
180 սանտիմետր[3]
Քաշ՝55 կիլոգրամ[4]

Կարիերա խմբագրել

Յարոսլավան սկսել է իր կարիերան 13 տարեկան հասակում[5]։ 15 տարեկան հասակում նա դարձել է Նայրոբիում կայացած թեթև աթլետիկայի Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, որից մի քանի շաբաթ անց դարձել է 2017 թվականի ամառային օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր[6]։

2018 թվականին 1.94 մետր արդյունքով Մագուչիխը հռչակվել է Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն՝ 10 սանտիմետրով առաջ անցնելով փոխչեմպիոնից, և սահմանել նոր ռեկորդ[7]։ Հոկտեմբեր ամսին նա ճանաչվել է Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական խաղերի չեմպիոն։ Օլիմպիական հաջողությունից մեկ ամիս անց նա բարելավել է իր մինչ այդ ունեցած լավագույն արդյունքը։

2019 թվականին Յարոսլավան վաստակել է Դոհայում կայացած «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոնի կոչումը՝ դառնալով պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիկը, որը ճանաչվել է «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոն (17 տարեկան, 226 օրական)[8]։ Սեպտեմբերին Դոհա քաղաքում Յարոսլավան մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը և 2.04 մետր արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

2017 Աշխարհի երիտասարդական առաջնություն Նայրոբի, Քենիա 1-ին
Երիտասարդական օլիմպիական փառատոն Դյոր, Հունգարիա 1-ին
2018 Եվրոպայի երիտասարդական առաջնություն Դյոր, Հունգարիա 1-ին
Երիտասարդական օլիմպիական խաղեր Բուենոս Այրես, Արգենտինա 1-ին
2019 Եվրոպայի Մ20 առաջնություն Բուրոս, Շվեդիա 1-ին
Աշխարհի առաջնություն Դոհա, Քաթար 2-րդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 Иванов В. 18-летняя украинка, которая зарубилась с Ласицкене. Кто она? (ռուս.) // Спорт-Экспресс — 2019.
  3. Olympedia — 2006.
  4. Yaroslava Mahuchikh
  5. «PRECOCIOUS NEWCOMER MAHUCHIKH AIMS TO PROGRESS ONE STEP AT A TIME». iaaf.org. International Association of Athletics Federations. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  6. «One more "gold" for Ukraine in Gyor-2017!». noc-ukr.org. National Olympic Committee of Ukraine. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  7. «Yaroslava Mahuchikh Wins Gold at the European Athletics Under 18 Championships». uatv.ua. Ukrinform. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  8. «STAHL SENDS DISCUS BEYOND 70 METRES IN DOHA – IAAF DIAMOND LEAGUE». iaaf.org. International Association of Athletics Federations. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել